Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վեց մարմնամարզիկներից չորսը մտան Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Մայիս 27,2016 08:40

Շվեյցարայի մայրաքաղաք Բեռնում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, առաջին անգամ հանդես գալով թիմային առաջնությունում, չընդգրկվեց ութ ուժեղագույնների մեջ՝ 32 երկրների պայքարում զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը:

Սակայն մեծահասակների անհատական առաջնությունում մեր երեք մարմնամարզիկներ մտան եզրափակիչ:

Հարություն Մերդինյան

Հարություն Մերդինյան

Նժույգաթափերում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը  2-րդ արդյունքով՝ 15,491 միավոր, հենացատկում Արթուր Դավթյանը 3-րդ արդյունքով՝ 15,300 միավոր եւ օղակների վրա Վահագն Դավթյանը 4-րդ ցուցանիշով՝ 15,566 միավոր, մտան եզրափակիչ եւ նախորդ օրը երիտասարդների առաջնությունում նույնպես օղակների վարժությունում եզրափակիչ անցած Արթուր Ավետիսյանի հետ մայիսի 29-ին կպայքարեն մեդալների համար:

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը այս գիշեր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլորից էլ գոհ է, տղաները լավ են մասնակցել: «Մնում է տեսնենք, թե եզրափակիչն ինչպես կանցնի», -ասաց նա:

Վահագն Դավթյան

Վահագն Դավթյան

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031