2017թ. Հարավային Օսեթիայում հանրաքվե կանցկացվի, որի ժամանակ կպարզվի ցանկանո՞ւմ է արդյոք Հարավային Օսեթիան մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Այս նախաձեռնությունը ստորագրել են Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը և խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը։ Այս որոշումն ընդունվել է հանրապետության քաղաքական խորհրդի նիստում՝ նախագահ Տիբիլովի ներկայությամբ։
Ընդունված փաստաթղթում նշվում է, որ նմանատիպ որոշում է կայացվել հաշվի առնելով Հարավային Օսեթիայի հեռահար շահերն ու հետաքրքրությունները, իսկ հանրաքվեն պետք է տեղի ունենա նախագահական ընտրություններից հետո։ Ավելի վաղ նախագահը հայտարարում էր, որ նմանատիպ հանրաքվե տեղի կունենա այն բանից հետո, երբ Հարավային Օսեթիայի Սահմանադրության մեջ կկատարվեն որոշակի փոփոխություններ։
Հիշեցնենք, որ Հարավային Օսեթիան անկախություն է հռչակել 2008թ., իսկ նույն տարվա օգոստոսի 26-ին Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Օսեթիայի անկախությունը։