Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Մայիս 27,2016 00:40

Մայիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը:

Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հասարակական կապերի զարգացման առումով կարևորեց խորհրդի աշխատանքը: Նախարարը մեկառմեկ նշեց խորհրդի անդամ բոլոր համահայկական խոշոր կառույցներն ու անհատներին՝ մեծապես արժևորելով նրանց ազգանվեր գործունեությունը, և մասնակցությունը Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող խնդիրների լուծմանը: Նախարարը հասարակական խորհրդի հաստատմանը ներկայացրեց օրակարգը և 2016թ. աշխատանքային ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 2016 թվականի հիմնական ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Զեկուցողը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացման համար բյուջեից հատկացվել է 750 մլն դրամ, որից «Սփյուռք» ամառային դպրոցի համար 120մլն,  «Արի տուն» ծրագրի համար 100 մլն, գիտակրթական նյութերի և գրքերի համար 100 մլն, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի համար 84 մլն,  համաժողովների կազմակերպման  համար 23 մլն և այլն: Իրականացվելու են կրթամշակութային աջակցության տարածաշրջանային ծրագրեր: Այս տարի ևս շարունակվելու են  արդեն ավանդական դարձած «Մեր մեծերը» ծրագիրը, համահայկական մրցանակաբաշխությունը:

Ցուցադրվեց ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի մասին:

Սիրիահայերի հետ տարվող աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լ. Անտոնյանը:

Կարևորելով սիրիահայերի ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նախարարը նշեց. «ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Յորքում հանդիպումներ եմ ունեցել փախստականների և միգրանտների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի տեղակալ Ֆ. Հոչիլդի և ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի տնօրեն Ն. Քելիի հետ, և պետք է ձեզ փոխանցեմ նրանց գոհունակությունը Հայաստանում սիրիահայերի խնդիրերի լուծման ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ: Հայաստանը համարվում է փախստականներ ընդունող երկրի լավագույն օրինակ: Հայաստանը որպես դրական օրինակ ներկայացվելու է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Մենք պետք է շարունակենք նույն ձևաչափով առավել արդյունավետ աշխատել: Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ և պետք նրանց ուժերը, գիտելիքները, հմտություններն օգտագործենք Հայաստանի զարգացման, սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու գործում»:

Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեց հասարարական խորհրդի անդամների հարցերին, գոհունակություն հայտնեց ընթացիկ աշխատանքների կատարման արդյունքների վերաբերյալ, հորդորեց առավել սերտ և արդյունավետ համագործակցել  Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների լուծման համար:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031