«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որն ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, տեղափոխվել է Ուկրաինա: Այս մասին նա պատմել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին:
«Ես Ուկրաինայում եմ, որովհետեւ Ուկրաինան մի երկիր է, որն ինձ նախ եւ առաջ ընդունեց, հետաքրքրվեց՝ ինչքանով եմ տեղյակ գործերին, որոնք գլխիս սարքեցին Հայաստանում ու նայելով դրանց՝ ասացին , որ դա ոչ թե սպիտակ թելով, այլ պարկի թելով կարված գործ է, իսկական խարդախություն»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին պատմել էր Վահան Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանից Վահան Մարտիրոսյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելու լուրն արդեն հրապարակվել է լրատվամիջոցներով:
Aravot.am-ի տեղեկություններով, հայկական կողմն այս պահին ճշտում է Վահան Մարտիրոսյանի՝ Ուկրաինայում գտնվելու լուրը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ստորրրր,,ազգի դավաճաննն
էս տականքին հանձնարարված է վարկաբեկել մեր բանակը, մեր զինվորին: Սա ադրբեջանա-ռուսական գործակալ է և ամեն ինչի ընդունակ: Լրագրողի հարցերն էլ նախօրոք մտածված են : Ամենանողկալին այն է, որ իրեն համարում է«յա կակ պատրիոտ սվոեյ ստրանի»: Մեզ մենակ սրա նմաններն էին պակաս:
Այո՛, այո, նա իսկապես ազգի դավաճան էր, զի համարձակվել էր ո՛չ միայն մեր Սերժիկի և Սաշիկի մասին վատ-վատ և իրականությանը չհամապատասխանող բաներ ասել, այլև հայտարարում էր, թե բանակում տիրում է համատարած խտրականություն և թալան…
Իսկական դավաճանները նրանք չե՞ն,որ 800հա/ 8 քառ.կմ հայրենի հող են զիջում ու առաջնագծի զինվորին թողնում առանց զենքի՝ 100 զինվորի մահվան պատճառ դառնալով: Հե՛շտ թիրախների հետևից ե՞ք ընկել:
Պարոն Մախսուդյան.Ձեր հեգնանքն անտեղի է: Այդ մարդը ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու մեր բանակի մասին: Դրա իրավունքը, ինչպես նաև Սերժիկի ու Սաշիկի, բանակի ու թալանի մասին կարող է խոսել և պատասխան պահանջել ժողովուրդը: Թե՞ կասկածում եք, որ նրան վճարել են այդ ելույթների համար: Իմ համար, նրանք, ովքեր երկիրը հասցրել են այս օրին, նույնպես դավաճաններ են, բայց դա չի արդարացնում այս տեսակին:
Հարգելի ընդդիմախոս, դուք բարոյական իրավունքի կամ հեգնանքի արտահայտման գծով դատավոր ե՞ք, թե՞ կարծում եք՝ ընկածին խփելն ու ցուցադրական հայհոյելը շատ մեծ հերոսություն է:
Իրականում այդ հիվանդագին ու շատ ժամանակ էժանագին հիստերիան նպատակ ունի քողարկել այն համակարգի դերը, որը նյարդային համակարգից թույլ և անհավասարակշիռ մարդուն կարող է հրել դավաճանության անդունդը:
Ըստ իս՝ Վահան Մարտիրոսյան երևույթը հիվանդ մարմնի պաթոլոգիայի պես մի բան է, որտեղ ինքը ընդամենը վիրահատված-հեռացված հյուսվածքն է, մինչդեռ դավաճանությունը ծնվում է որոշակի միջավայրում և որոշակի բաղադրիչների առկայության պայմաններում:
Դիտարկենք դավաճանության մեկ այլ դեպք.
https://www.aravot.am/2016/05/26/696961/
Ամենայն հավանականությամբ՝ հայ երիտասարդի, ապագա սպայի ընկերոջը իր աչքի առաջ չորս հոգով խոշտանգել և խեղդամահ են արել, իսկ նա՝ ո՛չ միայն չի պաշտպանել նրան, այլ նույնիսկ չի համարձակվել օգնության կանչել / ո՞ւմ կանչի /: Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե այդ երիտասարդի հոգում ինչ փոթորիկ է եղել այդ պահին, կամ դուք համոզվա՞ծ եք, որ եթե նա փորձեր միջամտել, մենք այսօր մեկի փոխարեն երկու զոհ չէինք ունենա, այն էլ պաշտոնական վարկածով՝ թե իրար են խփել:
Մի փոքրիկ դրվագ դատական գործընթացից.
== Տիգրան Դեմիրճյանն էլ քանիցս կրկնեց, որ վախեցած է եղել, շոկի մեջ է գտնվել, այդ պատճառով ոչինչ չի ձեռնարկել: Ամբաստանյալների պաշտպաններից մեկն էլ այսպիսի արտահայտություն արեց` «շոկի մեջ էլ կապրես» ==
Պատկերացրի՞ք…
Համոզված եմ. քանի դեռ ախտածին միջավայրը վերացված չէ, պաթոլոգիաները մեզանից անպակաս են լինելու: