Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում ծածանվող Եռագույնը նվեր եղավ ամուսնության օրվան

Մայիս 27,2016 19:00

«Առավոտը» ամերիկահայ անվանի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանից, որի աշխատությունները հիմնականում վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի եւ Միջին Արեւելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դ. սկզբի, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը, հարցրեց՝ երբեւէ մտքով անցնո՞ւմ էր, որ մի օր իր որդին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարող է դառնալ անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարը:

«Ոչ… երբեք, բայց իմ երազս էր, որ Հայաստանի Հանրապետության դրոշակը պետք է մի օր տեսնեմ ՄԱԿ-ի շենքի առջեւ»,- ասաց գիտնականը: Ապա հավելեց. «Ինձի համար ամենահպարտ օրս եղած է այն օրը, երբ տեսա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն ճառ խոսեցավ հայերեն լեզվով ՄԱԿ-են, այլեւ դուրս եկավ ու Հայաստանի Եռագույնը բարձրացրեց ՄԱԿ-ի շենքին առջեւ: Դա իմ ամուսնության տարեդարձի օրվա ամենամեծ նվերն էր»:

 
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031