Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյան մեղավոր չի, ծառայողական մեքենան է հին

Մայիս 27,2016 17:30

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց, որ պաշտոնյաներ են եղել, որ շահագործել են սպասարկման ծառայողական ավտոմեքենաները, որոնք իրենց կցված չեն եղել: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ վերահսկողություն չի եղել այդ մեքենաների նկատմամբ: Նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, երեւի հարցադրումն այդքան չենք սրել:

Չեմ կարող ասել, որ դա լայնածավալ երեւույթ է, բայց, այնուամենայնիվ, երեւույթ է, որ կա: Ինչ-որ մի պահի դու պետք է խաղի կանոն հայտարարես: Կան դեպքեր, որ մինչեւ դու չհայտարարես, որ այսուհետ լինելու ես շատ հետեւողական, ճիշտ չեմ համարում այդտեղ ինչ-որ քայլեր ձեռնարկելը»:

Դավիթ Հարությունյանը նաեւ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կրճատված ծառայողական մեքենաների զգալի մասն օգտագործման ենթակա չէ: Մենք հետաքրքրվեցինք՝ եթե պաշտոնյաներն այնքան անխնա են օգտագործում պետական մեքենան, որ դրանք անպիտան են դառնում, նրանք չե՞ն պատժվելու այդ դեպքերում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նման դեպք չկա, դուք տեսե՞լ եք որեւէ պաշտոնյայի, որ այդ աստիճան անխնա օգտագործի: Վաճառքի ենթակա չեն մեքենաները, որովհետեւ իրենք ունեն իրենց ռեսուրսը: Զարմանալի կարող է թվալ, բայց մենք շատ հաճախ օգտագործում ենք նաեւ շատ հին մեքենաներ, որովհետեւ վերջին տարիների ընթացքում կտրուկ կրճատել ենք գնվող մեքենաների թիվը»:

Իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր հարցին՝ ծառայողական մեքենաների կրճատումն արդյունք կտա՞, ճի՞շտ ուղու վրա է կառավարությունը, պատասխանեց. «Եթե տենդենցը շարունակական լինի՝ միգուցե: Բայց այս պահին չեմ կարող ասել, որ դա արդյունավետ միջոց է լինելու: Մենք պետք է տեսնենք, թե այդ 797 մեքենաները կրճատելուց հետո ինչ է մեզ սպասվում՝ այլ միջոցառումներ լինելո՞ւ են կրճատումների վերաբերյալ, մասնավորապես՝ Բաղրամյան 26-ի ծախսերի վերաբերյալ»:

 
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031