Լրահոս
Օրվա լրահոսը

Ելակի հյութը` լյարդի հիվանդությունների, սակավարյունության դեպքում

Մայիս 27,2016 13:30

Հայտնի է, որ ելակը իր օգտակարությամբ 4-րդ տեղն է գրավում բոլոր մրգերի եւ հատապտուղների մեջ: Նրանում կա 8 հատապտուղների հաշվեկշիռ եւ պարունակում է 96 միլիգրամ վիտամին C:

Ելակը պարունակում է ազոտային նյութեր, շաքարներ, պեկտիններ, օրգանական թթուներ, եթերայուղեր, վիտամիններ, երկաթ եւ այլ տարրեր:

Ելակի հյութը բուժում է վերքերը, դիզենտերիան, տոնուսավորում է օրգանիզմը, արյունաստեղծ է, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքիչ, միզամուղ, լեղամուղ:

Հյութը կիրառում են գաստրիտի, կոլիտի, խոլեցիստիտի, լյարդի հիվանդությունների, սակավարյունության, ռախիտի, պոդագրայի, լնդախտի, էկզեմայի, աթերոսկլերոզի, հիպերտոնայի, աղեստամոքսային համակարգի խոցերի, արգանդային արյունահոսությունների, թութքի դեպքում:

Հյութն օգտագործում են 1 ճաշի գդալից մինչեւ կես թեյի բաժակի չափ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

Հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնության, քրոնիկական ապենդիցիտի, ալերգիաների նկատմամբ հակվածության դեպքում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031