Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Մըքեյն. «Եթե Սավչենկոյի փոխանակումը համաձայնեցված է, ապա դա ԵՄ-ի կողմից վախկոտ քայլ է». «Ամերիկայի ձայն»

Մայիս 26,2016 23:55

Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման փաստն առաջ է բերում հետևյալ հարցերը, թե արդյո՞ք Եվրոպան կթուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կամ, արդյո՞ք Սավչենկոյի քաղաքական գործունեությունը Ուկրաինայում կարող է է՛լ ավելի խորացնել հակառուսական տրամադրությունները:

Ռուսաստանում 22 տարի ազատազրկման դատապարտված Նադեժդա Սավչենկոյի վերադարձը հայրենիք շատ վերլուծաբաններ կապում են Եվրոպայի և Ռուսաստանի միջև համաձայնության հետ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մըքեյնը հայտնել է իր տեսանկյունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հարցում:

«Սավչենկոյի դիմաց Ուկրաինան ազատ է արձակել ռուս երկու բանտարկյալների: Առաջին հերթին սա բանտարկյալների փոխանակում էր, և երկրորդը՝ Սավչենկոն ամենավերջին մարդն է, ով կցանկանար, որ իր ազատ արձակվելու գինը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների թուլացումը լիներ: Պատժամիջոցները պետք է լինեն ուղղակիորեն Ռուսաստանի գործողությունների հիման վրա: Միջազգային օրենքը խախտելով՝ Ռուսաստանը գրավել է Ղրիմը և մասնատում է Արևմտյան Ուկրաինան: Եթե սա համաձայնեցված է, ապա դա Եվրամիության կողմից վախկոտ քայլ է»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայնի»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031