Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու եւ ինչ վնասներ է կրել Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը. ՀԲ զեկույց

Մայիս 26,2016 20:00

Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի Էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական վիճակը» զեկույցը, ըստ որի, ոլորտը 2010 թվականից սկսվել է նահանջել մինչ այդ ձեռքբերված մակարդակից, ու սկսվել է վիճակի աստիճանական վատթարացում վերջին մի քանի տարիների ընթացքում:

Այսօր, ինչպես նշված է զեկույցում, էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով, թանկ առեւտրային պայմաններով վարկեր եւ գտնվում են սնանկության եզրին:

Զեկույցի համաձայն՝ ոլորտի ֆինանսական վիճակը բաժնում գրված է՝ «Պետական էլեկտրաէներգետիկական ընկերությունները գտնվում են ծանր ֆինանսական վիճակում եւ ձեւավորել են մեծ ֆինանսական ճեղքվածք: 2015թ. էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունները (ՀԱԷԿ-ը և ԵՋԷԿ-ը) ունեին 51 մլրդ դրամի չափով կանխիկի պակասորդ (2015 թվական, գնահատված ՀՆԱ-ի 0.9%-ի չափով), որը կազմում է նրանց 2015-ին գնահատված ընդհանուր հասույթի 80%-ը:

Պարտքի սպասարկման աճող պահանջները ֆինանսական ճեղքվածքի մեծացման
գլխավոր պատճառներն են: 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ պետական
էլեկտրաէներգետիկական ընկերությունները ունեին 6.5 մլրդ դրամի չափով
կարճաժամկետ եւ թանկ առեւտրային պայմաններով վարկեր եւ 37 մլրդ ՀՀ դրամի չափով կրեդիտորական պարտքեր: Վարկերի մեծ մասն ունի մինչեւ 12 ամիս մարման ժամկետ եւ տարեկան 9%-11.5% տոկոսադրույք: Այս առեւտրային պայմաններով վարկերի գծով ոլորտի տարեկան տոկոսային ծախսը կազմում է 0.7 մլրդ դրամ»:

nkar1

Ըստ զեկույցի, դեբիտորական պարտքերի կուտակումը պետական ընկերություններում նույնպես նպաստել է ֆինանսական ճեղքվածքի ձեւավորմանը: Պետական
էլեկտրաէներգետիկական ընկերությունները կուտակել են զգալի դեբիտորական
պարտքեր մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ի նկատմամբ, որն իր ծանր
ֆինանսական վիճակի պատճառով դժվարանում էր ժամանակին կատարել
վճարումները գնված էլեկտրաէներգիայի դիմաց: Երեք պետական ընկերությունների՝
ՀԷՑ-ի նկատմամբ դեբիտորական պարտքերի ընդհանուր գումարը 2016թ. փետրվարի 1-
ի դրությամբ կազմել է 17.4 մլրդ ՀՀ դրամ:

nkar2

Կանխիկի սղություն ունեցող պետական էլեկտրաէներգետիկական
ընկերություններն ի վիճակի չէին ժամանակին կատարելու վճարումներ եւ կուտակել են
մեծ չափերով կրեդիտորական պարտքեր: 2011-2014թթ. ընթացքում որեւէ
ընկերությունների կրեդիտորական պարտքն ավելացել է 67%-ով՝ 2014թ. վերջի
դրությամբ կազմելով 46 մլրդ դրամ: Երևանի ՋԷԿ-ի՝ գազի դիմաց կրեդիտորական
պարտքը Գազպրոմի նկատմամբ ամենամեծն էր եւ կազմում էր 24.3 մլրդ ՀՀ դրամ, որը
2016թ. փետրվարի 1-ի դրությամբ աճել է մինչև 37 մլրդ ՀՀ դրամ:

Գնաճի հետեւանքով 2008-2014թթ. պետական էլեկտրաէներգետիկական
ընկերությունների սակագներով նախատեսված պահպանության եւ ընթացիկ նորոգման
գումարները 31%-ով կրճատվել են իրական արտահայտությամբ: Ավելին, 2011-2014թթ.
ընկերությունների փաստացի պահպանության և վերանորոգման ծախսերը սակագներով նախատեսված գումարից 67 տոկոսով ցածր են եղել:

2011-2014թթ. ընթացիկ պարտավորությունների կատարման համար կարճաժամկետ
իրացվելիության մակարդակը նվազեց՝ պայմանավորված վարկերի եւ
փոխառությունների զգալի աճով: Շարունակական գործառնական վնասների
հետեւանքով սեփական կապիտալը մաշելու արդյունքում՝ պարտք-սեփական կապիտալ
հարաբերակցությունը կրկնապատկվեց: 2014թ. վերջի դրությամբ չմարված պարտքի մոտ 30%-ը տեղական առեւտրային բանկերից ներգրաված վարկերն էին: Թեեւ ՀԱԷԿ-ի համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ վերանայումը ավելացրեց ըստ ակտիվների կանխիկ շահույթը, պարտքի արագ կուտակումը հանգեցրեց պարտքի սպասարկման ծածկույթի գործակցի նվազման:
Nkar3
Զեկույցում նկարագրվել է նաեւ Երեւանի ՋԷԿ-ի եւ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի իրավիճակը, եւ բնականաբար, նշվել են բացասական ցուցանիշներ:
nkar4 Nkar5
Համաշխարհային բանկը զեկույցում մանրամասն ներկայացնում է Էլեկտրաէներգետիկական ոլորտի ծանր ֆինանսական վիճակի պատճառները, որոնցից են՝ հիմնական գործունեության հետ չկապված միջոցառումների համար ծախսերի կրումն ու փոխատվությունները/փոխառությունները, չվճարումները ՀԷՑ-ի կողմից, եւ
ծախսածածկման մակարդակից ցածր սակագները: Պատճառներից մեկն էլ, ըստ զեկույցի, բարձր տոկոսադրույքով վարկերն են, ինչպես նաեւ կառավարության քաղաքականությունը:

Օրինակ՝ կառավարությունն օգտագործել է պետական էլեկտրաէներգետիկական ընկերությունների միջոցները Նաիրիտի եւ Վանաձորի քիմիական գործարանների որոշ ընթացիկ, հիմնական շահագործման ու պահպանության եւ աշխատանքի վարձատրության գծով ծախսեր ֆինանսավորելու նպատակով: Կառավարությունը թույլատրել է պետական ընկերություններին փոխառություններ անել եւ դրանք փոխառությամբ տրամադրել այս քիմիական գործարաններին:

Այս պետական ընկերություններն ի վիճակի էին փոխառությամբ
գումարներ տրամադրել պարտադիր շահագործման ու պահպանության
աշխատանքների և վերանորոգումների գծով իրենց ծախսերը կրճատելու եւ առեւտրային բանկերից կարճաժամկետ եւ բարձր տոկոսադրույքով վարկեր վերցնելու միջոցով: 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ Որոտանի կասկադի եւ Երեւանի ՋԷԿ-ի հանդեպ Նաիրիտի եւ Վանաձորի քիմիական գործարանների ունեցած պարտքը կազմում էր 35.6 մլրդ դրամ: Բացի այդ, Երևանի ՋԷԿ-ը 2.6մլրդ ՀՀ դրամ վարկ է վերցրել Նաիրիտ քիմիական գործարանին փոխառությամբ տալու համար:

Բացի այդ, էլեկտրաէներգետիկայի ոլորտի սուբյեկտները կրել են մի քանի խոշոր
ծախսեր, որոնք կապված չեն նրանց հիմնական գործունեության հետ: Մասնավորապես, վարկեր + տոկոս + կրեդիտորական պարտքեր:

Համաշխարհային բանկի մասնագետները նաեւ առաջարկներ են ներկայացնում ՀՀ էլեկտրաէներգետիկական ոլորտի իրավիճակի բարելավման համար, որոնք կներկացնենք առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031