Լրահոս
Օրվա լրահոսը

Բերքաբերի գյուղապետ. «Երբ գյուղում անասուն են մորթում, փափկամսում գնդակ է լինում»

Մայիս 26,2016 19:44

Մայիսի 26-ին Իջեւան քաղաքում Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած, տեղական ինքնակառավարման ոլորտի վերաբերյալ քննարկման ժամանակ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանն ասաց, որ 2 տարի շարունակ իր համագյուղացիները տների տանիքներն են նորոգում, ադրբեջանական զինուժը գնդակոծում է դրանք, բերքաբերցիները նորոգում են ծածկը, ադրբեջանցիները նորից են կրակում: Նրա խոսքերով՝ երբ գյուղում անասուն են մորթում, դրանց մսի փափուկ հատվածներում ադրբեջանական գնդակ են հայտնաբերում: Գյուղ մտնող ճանապարհն անբարեկարգ է, Բերքաբերը գազաֆիկացված չէ, առկա է խմելու ջրի խնդիր: Ա. Մադաթյանը նշեց, որ փոքր տրամաչափի խողովակաշարով գյուղի կենտրոնում գտնվող աղբյուրի ջուրը Բերքաբերի թաղամաս են հասցրել, մի քանի տեղ ծորակներ տեղադրել:

Բերքաբերի 860 հեկտար հողերը գտնվում են Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանցիների վերահսկողության տակ:

Իջեւանի համայնքների միության գործադիր տնօրեն Գառնիկ Ղալումյանը հավելեց, որ Երեւանից ժամանող տարբեր ապրանքների առաքիչներն ադրբեջանական գնդակոծությունից զգուշանալով՝ Բերքաբերի փոքրիկ խանութների տերերին առաջարկում են ապրանքը հանձնել Բերքաբերից դուրս, Սարիգյուղի տարածքում գտնվող սոսի ծառի մոտ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031