Վաղը Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են 27 երկրների 112 շախմատիստուհիներ: Նրանցից 66-ը կրում է գրոսմայստերի կոչում:
Aravot.am-ը արդեն տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայացված է ազգային հավաքականի կազմով, բացի առաջատար Էլինա Դանիելյանից, որը պատրաստվում է շուտով մայր դառնալ: Ռումինիայում մեդալների համար կպայքարեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ