Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացնո՞ւմ եք մեկի գլխին բորդյուրով խփեին, ինչ կլիներ». Գուրգեն Արսենյանի որդու գործով նոր զարգացումներ են սպասվում

Մայիս 26,2016 18:50

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդի Գուրգեն Արսենյանի գործով վաղը նոր զարգացումներ են սպասվում: Վերաքննիչ դատարանում նշանակված է դատական նիստ, քանի որ կրտսեր Արսենյանի փաստաբաններ Հայկ Ալումյանը, Էմին Խաչատրյանը և Արտակ Քոչարյանը բողոքարկել են նրան կալանավորելու որոշումը:

Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը շեշտեց, որ վաղը ի թիվս այլ պահանջների` իրենք պահանջ են ներկայացնելու դատարան բերել Գուրգեն Արսենյանի որդու մասնակցությամբ վիճաբանության մասին տեսանյութը: Պարոն Ալումյանի տեղեկացմամբ` մինչև այս պահը իրենց չի տրամադրվել այդ տեսանյութը, քանի որ գործը նախաքննության փուլում է:

Որոշ տեղեկություններ են շրջանառվում, որ Գուրգեն Արսենյանի որդին փողոցի բորդյուրի մի կտորով հարվածել է, եւ որ տուժողը եղել է զինվորական:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանն այս առիթով փաստեց, թե տարբեր տեղեկություններ կարող են շրջանառվել, բայց արդյոք որևէ մեկի վրա որևէ աստիճանի մարմնական վնասվածք արձանագրվե՞լ է:

Այնուհետև հավելեց. «Պատկերացնո՞ւմ եք՝ մեկի գլխին բորդյուրով խփեն, այդ մարդու հետ ինչ կպատահի: Շատ գեղարվեստորեն է այդ ամենը նկարագրվում: Եթե մեր ձեռքին լիներ այդ տեսանյութը, սիրով կտայինք ԶԼՄ-ներին, որ բոլոր այդ խոսակցությունները դադարեին»:

Հայկ Ալումյանը խիստ քննադատելի համարեց այն, որ այդ տեսանյութը չի բերվել առաջին ատյանի դատարան:  Փաստաբանն իրականությունը ճոխ ներկայացնելու, շատ փաստեր գլխիվայր շրջելու միտում է տեսնում: Օրինակ` այն, որ ասում են, թե Բագրատաշենի անցակետում են ձերբակալել կրտսեր Արսենյանին, բոլորին թվում է, թե փախչում էր, մինչդեռ վերադառնում էր:

Իսկ այն տեղեկություններին, թե տուժողը զինվորական է եղել, պարոն Ալումյանն այսպես արձագանքեց. «Այն, որ զինվորական համազգեստով չի եղել, դա ոչ ոք չի ժխտում: Գիշերը ժամը 4-ին բարում ծագած վիճաբանություն է, որը դրսում են շարունակել,  ի՞նչ կապ ունի զինվորական է, թե`ոչ: Դրանից, ի՞նչ է, մյուս կողմի գործողություններն ավելի՞ դատապարտելի են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    բան չէր լիներ որովհետեւ /բորդյուր / ինչ է նշանակում չգիտենք ./հազար անգամ ըսինք որ հայերէն թերթ էք տպում ոչ չինարէն; Եթէ մայրենիին բաւարար տեղեակ չէք `դադրեցուցէք/ափսոս կ`ըլլայ/
    կամ ” չոթքի ” հայերէնով լոյս ընծայէք ;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031