Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Քարոզչության ոլորտում Հայաստանը տանուլ չի տալիս»

Մայիս 26,2016 18:35

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը գտնում է, որ արտաքին քարոզչության ոլորտում Հայաստանը տանուլ է տալիս Ադրբեջանին: Խորհրդարանում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ`հղում անելով միջազգային կազմակերպությունների անհասցե գնահատականներին, ինչպես նաև միջազգային մամուլի հակասական մոտեցումներին, պատգամավորը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց` համամի՞տ է իր հետ: ՀՀ ԱԳ նախարարը, բնականաբար, չհամաձայնեց: Ըստ նրա, չունենք կառույց ԱԳՆ-ում, որն արտաքին քարոզչությամբ զբաղվի:

Նախարար Նալբանդյանը հիշեցրեց, թե նախորդ տարի խորհրդարանում, բյուջեի քննարկումների ժամանակ իրեն հարցնում էին` 30 հազար դոլար քարոզչության համար է տրվել, այդքան գումարն ինչպե՞ս են ծախսել:

Նալբանդյանը, հակառակը, կարծում է, թե Ադրբեջանի հետ է խնդիրներ առաջնում, քանի որ նրանք են մեկ բան ասում են, գնալով Ադրբեջան`այլ բան անում: «Ադրբեջանը նույնիսկ շատ դեպքերում պարտիզանական պատերազմ է տանում տարբեր միջազգային կառույցներում: Բայց ի՞նչ ստացան, եռանախագահները մշտապես իրենց հայտարարություններով, այդ թվում նաեւ Վիեննայում, ասացին, որ պետք է անեք»,- ասաց Նալբանդյանը` հիշեցնելով, որ Ադրբեջանն անգամ եռանախագահների հետ բանակցություններից էին հրաժարվում, իսկ երեկ Ադրբեջանում հայտարարեցին, որ դեմ չեն:

«Այս ամեն ինչը համապարփակ գործընթաց է եւ առանց նույն քարոզչության գործընթացի, փորձի, դիվանագիտական ջանքերի, եռանախագահների…բնականաբար գալիս ենք այն համոզման, որ մեր դեպքում ինչ ստանձնում՝ անում ենք»,-ասաց նա:

«Մենք մեր ոտքը մեր հնարավորությունների համաձայն պետք է ձգենք»,- շարունակեց Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, որ քարոզչության համար տարեկան 104 հազար դոլար է տրամադրվում. «Սա է մեր հնարավորությունները եւ այս հնարավորություններով չենք վարանելու, որպեսզի շարունակենք մեր աշխատանքը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031