Մայիսի 26-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում գտնվող Բժշկական համալսարանի դիահերձարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցումի վրա քաղաքացին (մոտ 22 տարեկան) փորձում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ. Ս.ը (1995 թ. ծնված, համալսարանի ուսանող) մակերեսային կտրվածք է արել ձախ ձեռքի դաստակի հատվածում, շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
Փրկարար-հոգեբանը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական խորհրդատվություն:
Կարդացեք նաև
ԱԻՆ