«Դուք բազմիցս ասել եք, որ Հայաստան-Վրաստան հարցերում անլուծելի խնդիրներ չկան: Սակայն այսօր Վրաստանի հայկական դպրոցների վիճակը բարենպաստ չէ, քանի որ դրանք շատ արագ վրացականացվում են: Հայեցի կրթության խնդիրները խիստ վտանգված են: Սահմանային անցակետերում հայ գրականություն, մամուլ չի անցկացվում: Հետաքրքիր է՝ երկկողմ օրակարգում ներառվո՞ւմ են այս հարցերը, ինչպիսի՞ն է Վրաստանի արձագանքն այս խնդիրներին»,- հարցն այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Խորհրդարանում, հիշեցնենք, շարունակվում էին 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները:
Էդվարդ Նալբանդյանը ճշտեց պատգամավորին`ինքն ասել է հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: «Ձեր կողմից նշված բոլոր հարցերը չեն վրիպում մեր հանդիպումների օրակարգից եւ ամենաբարձր մակարդակով քննարկվում են: Չկա հարց, որ չենք կարող լուծել»,- պատասխանեց արտգործնախարարը`նկատելով, որ կան բարդ խնդիրներ, որոնք պետք է լուծենք փոխադարձ համագործակցության արդյունքում`նկատի ունենալով նաեւ բարիդրացիական հարաբերությունները:
«Փաստ է, որ կնճիռներ կան, տեսանելի առաջընթաց չկա»,- եղավ պատգամավորի արձագանքը:
Կարդացեք նաև
Շիրակ Թորոսյանը նաեւ հետաքրքրվեց` հնարավո՞ր է, որ Վրաստանի նման պահվածքը պայմանավորված է Վրաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության մեծացմամբ: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ինքը չի պատրաստվում մտնել վերլուծական դաշտ, բայց նման վերլուծություններ կան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Մենք ունենք ոչ միայն Արցախի, այլև Ջավախքի երկրամասի հարց»:
Վրացիների քաղաքականության մեջ մի փաստ կա՝ նրանք ամեն տեղ հայությանը դեմ են:Մարդահամարի վերջին տվյալներով՝ հայության, հայերենով խոսող հայերի թիվը Վրաստանում կտրուկ նվազել է:Դպրոցները անտերության է մտնված:
Սա հին ավանդույթ է : Ձուլում են հայերին: Իսկ Ջավախքի երկրամասում ստեղծում են անտանելի վիճակ ազգային զարգացման համար:
Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են:
Վրաստանը ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ իսկ Հայաստանն վրաց ազգի թշնամի, Ռուսների ռազմավարական գործընկերներն է:Այսինքն նրանք չեն կարող միասին խաղաղության վերաբերվող հարցեր լուծել տարաշրջանում:Վրաստանը երբեք չի կարող հանդես գալ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:
Թուրք-վրաց-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունները ուղղված են Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա գնացող նավթատար և գազատար խողովակաշարերի անվտանգության ապահովմանը:
Վրաստանի հայ համայնքը գնահատում է ադրբեջանական այս նախաձեռնությունը՝ որպես փորձ ներքաշելու Վրաստանը «թուրքական ռազմական ուղեծրում»:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը,Վրացիները առաջինն են ճանաչում: Իրենք կողմ են Ադրբեջանի դիրքորոշմանը եվ ամբողջովին պաշտպանում են ադրբեջանական տեսակետը»:
Ջավախքի երկրամասում ստեղծում են անտանելի վիճակ ազգային զարգացման համար: Իսկ թե ինչպիսի դիմադրություն կա Հայաստանի կողմից դա կախվծ է Ջավախքի հայության միասական ինորոշումից:Մենք պատրաստ էնք լինել ցանկացած պահի այն հայ կողքին, որն վտանգի մեջ է:
2011 թ. ձևավորված տեղական ինքնակառավարման նոր մարմիններ և նորընտիր «այրերը» Ջավախքի հայության գործունեությանն ու պահանջների նկատմամբ կոշտ և անտարբեր կեցվածք են որդեգրել՝ հնազանդորեն կատարելով վերևներից եկած այն հրահանգները, որոնք ջավախահայության շահերից չեն բխում:
Այսօր օրակարգի մեջ պետքէ դնել Ջավախքի հայության ինքնավարության պահանջը,որ այն առաջ է եկել ղարաբաղյան շարժման օրերին, երբ Ջավախքը նույնպես բռունցքվեց՝ տեր կանգնելով իր իրավունքներին և աջակցելով արցախցիների արդար պահանջներին:
Հարց է ծագում՝ մենք ինչո՞ւ ենք անընդհատ Եվրախորհրդարանի եվ մեծ տերությունների դռները թակում: Որովհետև նրանք մեզ ավելի ճիշտ են հասկանում և փորձում տարիների ընթացքում կուտակված հազար ու մի հիմնախնդիրներին լուծում տալ: Իսկ Հայաստանն ու Վրաստանն էլի հին երգն են երգում:Օրօրի հայաթափվում է Ջավախքը, իսկ բաց տեղերը լրացնում են թուրքերն ու ադրբեջանցիները, ովքեր նույնիսկ Ջավախքում անշարժ գույք են ձեռք բերում:
Ոտքի Ջավախք եվ պահանջի քո ինքնավարությունը:
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
ORGANIZACIÓN DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»