Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը շարունակում է կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը

Մայիս 26,2016 16:40

Կառավարությունն ընդունել է «Գործադիր իշխանության համապատասխան ոլորտներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման մասին» որոշում: Ըստ այդմ՝ ընդունվել է ի գիտություն ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն հանրապետական գործադիր մարմինների և դրանց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների, ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների, ծրագրեր իրականացնող գրասենյակների, պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակազմերից կրճատված ավտոմեքենաների թիվը համաձայն որոշման կից հավելվածի և ապահովել գործընթացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացումը:

Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ մեքենաների կրճատման գործընթացը շարունակվում է. այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել: Նշվել է նաև, որ որոշման հավելվածում ներկայացված է թե սպասարկման նպատակով որքան մեքենա է հանրապետական գործադիր մարմնի համար պլանավորվել 2016թ. բյուջեով և որքան է նախատեսվում 2017թ. բյուջեով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031