Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է խոշտանգումների աղաղակող փաստեր ներկայացնել

Մայիս 26,2016 16:36

«ՀՀ-ն ներկայացրել եւ շարունակելու է ներկայացնել աղաղակող ոտնահարումները մարդասիրական կոնվենցիաների: Հուսով ենք համապատասխան արձագանքներ կլինեն այդ կառույցների կողմից»,-խորհրդարանում պատասխանելով ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատգամավորը հետաքրքրվել էր`ի՞նչ վիճակում են գտնվում ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում խոշտանգված զինծառայողների եւ խաղաղ բնակիչների հարազատների դիմումները ՄԻԵԴ:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ հայկական եւ ղարաբաղյան կողմերը խնդրի մասին բարձրաձայնում են ու շարունակելու են բարձրաձայնել. «Մեկ կառույց մատնանշեցիք դուք, բայց կան բազմաթիվ այլ կառույցներ, որոնք զբաղում են մարդու իրավունքներով»:

 

Մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031