Լրահոս
Օրվա լրահոսը

2023 թվական. Թուրքիայի սահմանած 100 նպատակները

Մայիս 26,2016 15:45

2023 թվականի հոկտեմբերի 29-ին լրանում է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձը: Այս առթիվ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի առջև դրել է 100 նպատակ, որին պետք է հասնել մինչև գալիք պատմական օրը:

Ահա դրանք.
1. Տեղ զբաղեցնել աշխարհի ամենահզոր տնտեսություն ունեցող 10 երկրների շարքում
2. Համախառն ներքին արդյունքը հասցնել տարեկան 2 տրիլիոն դոլարի
3. Մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը հասցնել 20,000 դոլարի
4. Իրականացնել 500 միլիարդ դոլարի արտահանում
5. Արտահանման ծավալում առաջադեմ և բարձր տեխնոլոգիաների բաժինը հասցնել 20%-ի
6. Շինարարական նյութերի արտահանման ծավալները 100 միլիարդ դոլարի հասցնելով՝ համաշխարհային եռյակում հայտնվել
7. Միջին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Եվրասիայի արտադրական բազան դառնալ
8. Հյուրընկալել 46 միլիոն զբոսաշրջիկի և 50 միլիարդ դոլար եկամուտ ապահովել
9. Եթե ընդունվի ԵՄ-ի անդամակցությունը, հյուրընկալել 63 միլիոն զբոսաշրջիկի և 86 միլիարդ դոլար եկամուտ ապահովել
10. Համաշխարհային մակարդակով զբոսաշրջային քաղաքներ ձևավորել
11. Նպաստել, որ 20 միլիոն մարդ օգտվի ներքին զբոսաշրջության շուկայից
12. Ամբողջովին չեզոքացնել տնտեսական կարիքները
13. Նպաստել եկամուտների ավելի արդարացի բաշխմանը
14. Ամբոջությամբ գործի դնել ժողովրդավարական և իրավական սկզբունքները
15. Աճի տեմպերը բարձրացնել մոտ 7%-անոց կայուն մակարդակի
16. Ընթացիկ դեֆիցիտը հաղթահարելով՝ ընթացիկ հավելուրդ ապահովել
17. Գործազրկությունը շատ ցածր մակարդակի իջեցնել
18. Նվազեցնել աղքատության շեմին ապրող բնակչության թիվը
19. Մարդու զարգացածության բարձր մակարդակի հասնել
20. ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալ
21. Մերձավոր արևելքում առաջատար երկիր լինել
22. Ստամբուլը դարձնել համաշխարհային ֆինանսական կենտրոն
23. Այնպես անել, որ անտառները կազմեն երկրի տարածքի 30%-ը
24. Անտառները խնամել, բարձրացնել բերրիությունը և ընդարձակել տարածքները
25. Օդերևութաբանության ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալ
26. Հատուկ պահպանության գոտիներում ցամաքայի և ծովային կենսաբանական զանազանության սահմանման աշխատանքներն ավարտին հասցնել
27. Վտանգի տակ գտնվող էնդեմիկ տեսակների պաշտպանությունն ապահովել
28. Վերականգնվող էներգիայի աղբյուրների ծավալն առնվազն 30%-ի հասցնել
29. Քամու էներգիայի հզորությունը հասցնել 10,000 մեգավատի
30. Ամբողջության օգտագործել երկրաջերմային աղբյուրները
31. 5 հազար մեգավատ փոքր ջրաէլեկտրակայանի հզորությունն ապահովել
32. 60 միլիոն, 1,30 միլիոն և 2,15 միլիոն ուղևորների տարողությամբ երեք օդանավակայան կառուցել
33. Թուրքիան դարձնել օդագնացության բազա
34. Հյուրընկալել Օլիմպիական, Ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության խաղերը
35. Հյուրընկալել EXPO տոնավաճառը
36. Մասնատված ճանապարհների երկարությունը հասցնել 32 հազար կմ-ի
37. Բարելավել հյուսիս-հարավ խճուղու միջանցքը
38. Բնակչության կենտրոնացած վայրերին մոտ մայրուղիներ կառուցել
39. Հարավային Մարմարա, Թեքիրդաղ-Չանաքալե-Բալըքեսիր, Անկարա-Դելիջե, Իզմիրի, Սիվրիհիսար-Բուրսա, Անկարա-Նիղդե, Այդըն-Դենիզլի-Անթալյա, Ստամբուլ-Անկարա-Կովկաս և Իրան, Շանլըուրֆա-Դիարբեքիր ավտոճանապարհները կառուցել
40. 24 նոր խճուղի կառուցել
41. Ճանապարհային ակադեմիա բացել
42. Կապել նավահանգիստների և Կազմակերպված արդյունաբերական գոտիների միջև մասնատված ճանապարհները
43. Ռիզե-Մարդին ավտոճանապարհը կառուցել
44. Թուրքական ավտոմոբիլային միություն ստեղծել
45. Նավահանգստային և ծովային կառույցները ազգային տրանսպորտի և անդրեվրոպական ցանցի մեջ ներառել
46. Նավահանգստային նոր նախագծերի շնորհիվ տրանզիտային երկրի դեր ստանձնել
47. Բեռնաթափման ծավալները հասցնել 32 միլիոն TEU-ի, 500 միլիոն տոննա չոր բեռի, 350 միլիոն հեղուկ բեռի և 15 միլիոն ուղևորի
48. Ներպետական փոխադրումներում ծովայինի մասնաբաժինը հասցնել 15%-ի
49. Նավաշինության շնորհիվ 10 միլիարդ դոլար եկամուտ և նոր աշխատատեղեր ապահովել
50. Առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած նավեր կառուցել
51. Մարմարա ծովում հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք փոխադրումների համար 2 կամ 3 հարկանի բեռնաթափման Ro-Ro տերմինալներ կառուցել
52. Սև և Միջերկրական ծովերի նավահանգիստներում երթևեկող Ro-Ro, Ro-Pax տորմիղի տարողունակությունն աճեցնելով՝ ուղիները բազմազանեցնել
53. Նավաշինարանների խտացած վայրերում արդյունաբերական շրջաններ ձևավորել
54. Ձկնորսական 200 նավահանգիստներից 55-ը աստիճանաբար զբոսաշրջային նավահանգիստների վերածել
55. Ծովային առևտրային նավատորմը արդիականացնելով՝ կառուցել աշխարհի ամենամեծ 10 նավահանգիստներից առնվազն 1-ը
56. Նավագնացության ոլորտում Հետազոտության և զարգացման մասնաբաժինը ազգային նպատակին զուգահեռ 2%-անոց մակարդակի հասցնել
57. Թուրքիայի ծովափերը դարձնել ամենամաքուրներից ողջ աշխարհում
58. Միմյանց մոտ նավահանգիստները մասնագիտացված նավահանգիստներ դարձնել
59. Նավաշինական արդյունաբերության մեջ 80%-ով ապահովել տեղացիների ներգրավվածությունը
60. Ներքաղաքային տրանսպորտային համակարգը համապատասխանացնել եվրոպական չափանիշներին
61. Հաշմանդամների կամ ֆիզիկական թերություն ունեցողների համար տրանսպորտի ոլորտում պլանավորման և նախագծման ստանդարտը կիրառել
62. Երկաթուղային համակարգում տեղական արդյունաբերությունը խրախուսել
63. Ներքաղաքային երթևեկությունում շրջապատի հանդեպ զգայուն փոխադրամիջոց վարել
64. Քաղաքներում ավտոկայանատեղիների կառավարման հատուկ համակարգ հիմնել
65. Սեպտեմբերի 22-ը հայտարարել «Առանց ավտոմեքենայի» օր
66. 6 հազար 792 կիլոմետրանոց նոր մեծ արագությամբ գնացքի ցանց կառուցել
67. 4 հազար 792 կիլոմետրանոց պայմանական նոր ուղի կառուցել
68. Բաշքենթրայ նախագիծը իրականություն դարձնել
69. Էգերայ նախագիծն ավարտել
70. Երկաթուղիների հետազոտության ինստիտուտ բացել
71. Երկաթուղիների մասնաբաժինը ուղևորների դեպքում մեծացնել 10, բեռների դեպքում 20%-ով
72. Ինքնաթիռ երթուղային տաքսու ձեռնարկություններ հիմնադրել
73. Ծովերին, լճերին մոտ զբոսաշրջային կենտրոններում ծովային օդային փոխադրամիջոցներ կիրառել, այս ոլորտում զարգացում ապահովել
74. Անհրաժեշտ աշխատանքներ տանել, որ Թուրքիան տեղ զբաղեցնի միջազգային արբանյակային նախագծերում
75. Օդային բեռնափոխադրումների հարմարության տեսանկյունից օդանավակայանները ազատ գոտի հայտարարել
76. Միջազգային ճանաչում ունեցող առնվազն երկու տիպի շարժիչ ու թեթև ռեակտիվ ինքնաթիռ արտադրել
77. 100 լայն, 450 նեղ ֆուզելյաժով և 200 շրջանային ինքնաթիռ կառուցել
78. Ունենալ տեխնոլոգիա սեփական արբանյակը տիեզերք հասցնելու համար
79. Արոտավայրերն օգտագործել տուրբինապտուտակավոր թռիչքներ իրականացնելու համար
80. Փոստային կարգավորման միություն հիմնել
81. Տեղեկատվական տեխնոլոգիաների ծավալները հասցնել 160 միլիարդ դոլարի
82. Ինտերնետ բաժանորդների քանակը հասցնել 30 միլիոնի
83. Միջազգային ՏՏ կազմակերպությունների Հետազոտության և զարգացման կենտրոնների՝ Թուրքիայում հաստատվելը ապահովելու նպատակով ՏՏ հովիտ նախագիծն իրականացնել
84. Դառնալ Եվրոպայի հեռախոսակապի կենտրոնական հենակետը
85. Համաշխարհային ՏՏ շուկայում գերիշխող առնվազն մեկ ազգային կազմակերպություն, մեկ ազգային ապրանքանիշ ունենալ
86. Ավարտին հասցնել Թուրքիայի առաջին ռազմական ինքնաթիռի կառուցումը
87. Ավտոմոբիլային արդյունաբերության մեջ 5 միլիոն փոխադրամիջոց և 125 միլիարդ դոլարի արտահանում ապահովել
88. Մոտավորապես 10 միլիարդ դոլարի բանջարեղեն ու միրգ արտահանել
89. Հագուստի ոլորտում 60 միլիարդ դոլարի արտահանում անել
90. Վերացնել ջրի հետ առնչվող խնդիրները
91. Ապահովել անհրաժեշտ տարածքների ոռոգումը
92. Սիլիվրիում, Սելիմփաշայում, Բահչեշեհիրում ավտոբուսային կայաններ կառուցել
93. Զարգացնել եվրոպական և անատոլիական մասերը
94. Էներգետիկ կամուրջի դեր ստանձնել
95. Ավելացնելով նավթի և բնական գազի որոնումները՝ վերացնել դրսից կախվածությունը
96. Ստամբուլի բորսայում գործող կազմակերպությունների թիվը հասցնել 1000-ի
97. Տարրական և միջին կրթությամբ ապահովել բնակչության 100%-ին, բարձրագույն՝ 50
98. Շարունակել աջակցել տեխնոպարկերի գործունեությանը
99. Ստամբուլի բնակչության թիվը հասցնել 16 միլիոնի
100. Մայրաքաղաք Անկարայի բնակչության թիվը հասցնել 5,5, Իզմիրինը՝ 4,5, Բուրսայինը՝ 3,4 միլիոնի

 
Աիդա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աիդա Գրիգորյան says:

    Կարդացեք նաև հեղինակի նախորդ հրապարակումները՝ https://grigoryan-aida.blogspot.am:

    Եվս մեկ անգամ շնորհակալություն Aravot.am-ին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031