faf.am. Երեկ տեղի ունեցավ մամուլի ասուլիս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ Վարուժան Սուքիասյանի, Հայաստանի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանի, Գլենդելի քաղաքապետ՝ Զարեհ Սինանյանի և Լոս ԱՆջելեսի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ասուլիսին ներկա էին շուրջ 2 տասնյակ հայկական և միջազգային լրատվական միջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ամենակրտսեր երկրպագուներից՝ 5-ամյա Մոնթե Ներսեսյանը, վերջինս երկրպագում և հետևում է ազգային հավաքականի և Հենրիխ Մխիթարյանի բոլոր խաղերին: