Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Ադոնց. «Պաշտոնական Մադրիդը հակամարտությունների լուծման համար փորձում է ունենալ ունիվերսալ բաղադրատոմս»

Մայիս 26,2016 14:51

Aravot.am- ը Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է իսպանացիների (տարբեր շրջանակների) կարծիքը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

«Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ պաշտոնական Մադրիդը հակամարտությունների լուծման համար փորձում է ունենալ մեկ ունիվերսալ բաղադրատոմս: Այդուհանդերձ, իսպանացի պաշտոնյաների կողմից բազմիցս հայտարարվել է, որ անվերապահորեն աջակցում են Մինսկի խմբի գործունեությանը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միաժամանակ Իսպանիայի Թագավորության որոշ տարածքային միավորումներ (Բասկերի երկրի խորհրդարան, Սան Սեբաստիան) ապրիլյան դեպքերի հետ կապված, ընդունեցին Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ:

Հարկ է նշել նաեւ, որ խնդիրը խորապես ուսումնասիրած ակադեմիական, համալսարանական եւ ԶԼՄ շրջանակների ներկայացուցիչների մոտ հստակ ձևավորված մոտեցում կա խնդրի շուրջ: Վերջիններս ծանոթ են հակամարտության նախապատմությանը, Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ ռասիստական քաղաքականությանը եւ  համակարծիք են, որ արցախցին իրավունք ունի եւ պե՛տք է ապրի խաղաղ, անվտանգ եւ  ինքը կառուցի իր սեփական ապագան»,-պատասխանեց դեսպանը:

Պարոն Ադոնցի հետ հարցազրույցի այլ մանրամասներ կարդացեք մայիսի 27-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031