Լրահոս
Օրվա լրահոսը

Լատվիայի ԱԳ նախարար. Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Լատվիայի համար. «ՏԱՍՍ»

Մայիս 26,2016 13:26

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչը հարցազրույց է տվել տեղական ռադիոընկերություններից մեկին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով Ռուսաստան-Լատվիա հարաբերություններին, բալկանյան այդ պետության արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ այժմ Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Լատվիայի համար և ավելացրել. «Լատվիան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի որևէ մեկին, նույնիսկ ամենասարսափելի երազում, չթվա, թե կարող է ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վնաս հասցնել»։

Ռինկեվիչն ասել է նաև, որ Ռուսաստանն ու Լատվիան բանակցություններ են վարում մի շարք հարցերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լատվիայի ՊՆ նախարար Ռայմոնդս Բերգմանիսը հայտարարել էր, որ ինքն անհանգստությամբ հետևում է ռուսական բանակի չափից շատ զինմանը՝ ավելացնելով. «Մենք պետք է որևէ կերպ արձագանքենք դրան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031