Մեր իշխանության ճնշող մեծամասնության վարքաբանությունն արդեն վաղուց թրծվել է օլիգարխացման եւ բյուրոկրատացման բնորոշ գծերով, նրանք այլեւս իրենց կամքով ի զորու չեն փոխվելու։ Մնում է միայն երկու ճանապարհ.
1. կամ հասարակական ինստիտուտների կայացում, որոնք կվերածվեն շահերի ու ճնշման ուժեղ խմբերի եւ արդեն կսկսեն քաղաքական գործընթաց ձեւավորել կամ ազդել գործընթացների վրա,
2. կամ քաղաքական ուժերի հզորացում, որոնք կդառնան իշխանության համար վերարտադրման գործընթացի ռեալ խոչընդոտներ։
Հայաստանյան իրավիճակը հուշում է, որ անկախ ամեն ինչից իշխանությունը պատրաստ չէ փոխելու խաղի կանոնները, որովհետեւ իշխանության մեջ եղած անձերը դժվար էլ կարողանան շարունակել ապրել այլ արժեքային համակարգերով։
Կարդացեք նաև
Մնում են մատնանշված երկու ճանապարհները, որի պոտենցիալը Հայաստանում կա։ Հասարակությունը վերջին օրերին ցույց տվեց, որ չնայած պետության խրոնիկ հիվանդությանը, ինքն ի գորու է կազմակերպվելու եւ իր համար գերակա հոչակելու այն արժեքային բազան, որը պետական այրերի համար անկարեւոր ու անհասկանալի է։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հզորացմանը կամ նորերի առաջացմանը, ապա այս պարագայում ավելի շուտ հակված ենք գործող հների հզորացման տարբերակին։
2017 թվականի ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ ընդդիմադիր քաղաքական հարթակում այս պահին գործող ՀԱԿ-ից ակնկալիքները մեծ են թե՛ հասարակական, թե՛ քաղաքական շրջանակներում։ Մնում է չշեղվեք հռչակված ուղուց՝ չտարվել պատերազմի «դժվարություններով» ու այդ օրակարգով պարտադրված «միասնության» գաղափարներով։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում