Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրատեսիլի անցկացումը Ուկրաինայի համար կարող է 70 միլիոն ԱՄՆ դոլար արժենալ. vesti-ukr.com

Մայիս 26,2016 13:04

Ուկրաինայում ակտիվորեն շարունակվում են եվրատեսիլյան քննարկումները և արդեն իսկ ակտիվ բանավեճի առարկա է դարձել, թե հատկապես որտեղ պետք է կայանա Եվրատեսիլ 2017-ը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական vesti-ukr.com-ը։

Քննարկումներից անմասն չի մնացել նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ, նախկինում բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքերով՝ Եվրատեսիլ 2017-ի անցկացման համար ամենաճիշտը մայրաքաղաք Կիևում գտնվող «Կիև արենայի» վերանորոգումն է։

Արտահայտվելով այդ մասին՝ Կլիչկոն ասել է. «Ես արդեն խոսել եմ արենայի սեփականտերերի հետ։ 6-7 ամսվա ընթացքում նրանք կարող են ավարտել վերանորոգումը»։

Ուշագրավ է, որ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրի պնդմամբ՝ «Կիև արենայի» վերանորոգման համար անհրաժեշտ է 70 միլիոն ԱՄՆ դոլար։

Թեմայի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է այս տարվա հունիսի սկզբին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031