Պաշտոնական տվյալների համաձայն, անցած տարի Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով արտադրվել է մոտ 300 կգ կարտոֆիլ, 120 կգ միրգ, մոտ 320 կգ բանջարեղեն, մոտ 230 կգ ցորեն եւ այլն։
«ՉԻ» – Եթե անգամ հաշվի առնենք արտահանման ծավալները եւ համարենք, որ ոչ մի գրամ միրգ ու բանջարեղեն չի ներմուծվել, ստացվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անցած տարի օրական սպառել է մոտ 2 կիլոգրամ միրգ ու բանջարեղեն։ Բայց դա գործնականում հնարավոր չէ, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիների միջին քաշը կկազմեր մոտ մեկուկես ցենտներ։
Հետեւաբար՝ կամ արտադրված միրգ-բանջարեղենի ծավալներն են ուռճացված, կամ էլ իրականում Հայաստանի բնակչության թիվը մոտ 10 միլիոն է։ Իհարկե, կա նաեւ երրորդ տարբերակը՝ ամեն օր մոտ 7 միլիոն մարդ թաքուն զալիս է Հայաստան, միրգ ու բանջարեղեն ուտում ու ծլկում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում