Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզի գյուղացիներ. «Մենք երկու թշնամի ունենք՝ մեկը՝ թուրքը, մյուսը՝ կառավարությունը» (Տեսանյութ)

Մայիս 26,2016 12:57

«Մենք երկու թշնամի ունենք՝ մեկը՝ թուրքը, մյուսը՝ կառավարությունը»,- այսօր այսպիսի հայտարարություն արեցին Արարատի մարզի վեց գյուղերի՝ Քաղցրաշենի, Շահումյանի, Նորաշենի, Այգեզարդի, Այգեպարի եւ Նարեկի բնակիչները, որոնք բողոքի ցույցի նպատակով հավաքվել էին կառավարության շենքի առաջ՝ պահանջելով «արյունով ու քրտինքով մշակված ու հանձնած» խաղողի դիմաց գումարները: Գյուղացիներին միլիոնների պարտք է «Վինար» ընկերությունը:

Cuyc_2

Բողոքի ցույցի մասնակիցների խոսքերով, այսօր սահմանին գյուղացու երեխան է, բայց կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի այդ երեխաների ընտանիքները կարողանան ապրել, գոյատեւել, վառելանյութ ու պարարտանյութ գնել, որպեսզի կրկին այգիները մշակեն. «Բոլորս սովի ենք մատնված, մեծահարուստները եկան իրենց խաղողը 150 դրամով հանձնեցին, գումարները վերցրին՝ գնացին: Հերիք չի մեզնից 50-80 դրամով վերցրին, գումարները չեն տալիս»,-Aravot.am- հետ զրույցում ասացին գյուղացիները:

Նրանք այնքան էին վրդովված, որ խնդիրը ներկայացնելիս տղամարդկանց աչքերում նույնիսկ արցունքներ էին հայտնվում. «Մեր ամբողջ տարվա աշխատանքն էր, մի՞թե չեն հասկանում, որ գյուղացին դրանով է ապրում»,- ասում էին նրանք:

Գյուղացիներից մեկի խոսքերով էլ. «Գազի փողը ուզում են, լույսի փողը ուզում են, մի ժամ ուշացնես չմուծես՝ կտրում են, բայց ինչո՞վ մուծենք: Եկել ենք կառավարությունից իմանանք՝ այգին մշակե՞նք, թե՞ չմշակենք, մենք էլ ռադներս քաշենք գնանք»:

Գյուղացիները խոստացան ճանապարհներ փակել՝ մինչեւ որ իրենց խնդիրը չլուծվի:

Կառավարությունից ինչպես միշտ գյուղացիներին լսելու դուրս եկավ նամակների բաժնի ղեկավարը՝ Ալեքսանդր Ղազարյանը՝ վրդովվելով, թե ինչու նրանք չեն սպասում վարչապետի խոստման կատարմանը: Նրա ներկայացմամբ, վարչապետը հանդիպել է ընկերությունների հետ եւ մինչեւ վաղը արդեն որոշ հարցեր պարզ կլինեն:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031