Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման մեծ դժբախտություն է համարում Հայոց ցեղասպանությունը, բայց ներողություն չի խնդրում Հիրոսիմայի համար. tr.euronews.com

Մայիս 26,2016 12:40

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Ճապոնիա կատարած այցի վերաբերյալ ծավալուն անդրադարձ է կատարել Euronews լրատվականի թուրքական տարբերակը։

Ուշագրավ է, որ հոդվածագիրը կապ է հայտնաբերել ԱՄՆ նախագահի՝ Ճապոնիա կատարած այցի և Հայոց ցեղասպանության միջև։ Այսպես, 2016թ. մայիսի 27-ին սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Օբաման կայցելի Հիրոսիմա։

Ճապոնական այդ քաղաք այցելող ԱՄՆ առաջին նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել 1945թ. քաղաքի վրա նետված ատոմային ռումբի համար. «Պատերազմի ընթացքում քաղաքական գործիչները կարող են կայացնել ցանկացած տեսակի որոշում։ Բոլոր առաջնորդներն էլ ստիպված են բարդ որոշումներ կայացնել՝ հատկապես պատերազմի ընթացքում»։

Օբամայի ահա այս խոսքերն են, որ անհանգստացրել են հոդվածագրին, որն էլ ԱՄՆ նախագահ Օբամայի՝ Ճապոնիա կատարած այցելության մասին անդրադարձը վերնագրել է «Օբաման մեծ դժբախտություն է համարում այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը, բայց ներողություն չի խնդրում Հիրոսիմայի համար»։

Հիշեցնենք, որ 1945թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն ատոմային ռումբ գցեց Հիրոսիմայի վրա, որի հետևանքով զոհվեց 140.000 մարդ։ 3 օր անց՝ օգոստոսի 9-ին ԱՄՆ-ն ևս մեկ ատոմային ռումբ գցեց արդեն Նագասակիի վրա, որի հետևանքով զոհվեց 60.000-80.000 մարդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031