Լրահոս
Օրվա լրահոսը

Stratfor-ի ավագ վերլուծաբան. «Ղարաբաղյան հակամարտությունը կմնա «եռացող» վիճակում». «168 ժամ»

Մայիս 26,2016 12:38

«168 ժամը» մի քանի հարց է ուղղել ամերիկյան Stratfor հետախուզավերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Եվգենի Չաուշովսկիին։

– Պարոն Չաուշովսկի, Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցը։ Ինչպե՞ս եք գնահատում հանդիպման արդյունքները։ Ձեր կարծիքով, որքանո՞վ են կայուն այս պայմանավորվածություններն աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում՝ Արևմուտք-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա վստահության դեֆիցիտի պայմաններում։

– Քաղաքական հեռանկարի տեսանկյունից հանդիպումը հատկանշական էր, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին միմյանց ապրիլին տեղի ունեցած ռազմական լարվածությունից հետո առաջին անգամ։

Այնուամենայնիվ, իրենց նշանակությամբ ոչ այնքան լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ինչում կարող ենք համոզվել՝

տեսնելով հրադադարի խախտումները, որոնք տեղի են ունենում ողջ շփման գծում մինչ հանդիպումն ու դրանից հետո։ Ուշագրավ է այն, որ հրադադարի խախտումները նվազել են, բայց դրանց շարունակականությունը ցույց է տալիս, որ լայն կարգավորումից կողմերը խուսափում են։

– Ի՞նչ կարելի է ակնկալել ԼՂ հակամարտության գոտու հետագա

զարգացումներից։

– Ղարաբաղյան հակամարտությունը կմնա «եռացող» վիճակում՝

պարբերաբար հրադադարի խախտումներով և հանկարծակի զոհերով, չնայած լայնածավալ ռազմական գործողություների բռնկման հնարավորություններն այս անգամ քիչ են։ Միևնույն ժամանակ ինտենսիվ դիվանագիտական բանակցային գործընթացը հակամարտության շուրջ կշարունակվի, ինչը քիչ հավանական է, որ տեսանելի ապագայում հակամարտությանը նշանակալի կարգավորում ապահովի։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031