Թալիշից տեղահանված քաղաքացիները, որ հանգրվանել են Երեւանում, տարբեր մարզերում, իրենց հետ կապված սոցապնախարարությունն ինչ-որ ծրագրեր ունի՞: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Արցախի կառավարությունը՝ վարչապետը եւ Արցախի հանրապետության նախագահը հստակ ներկայացրել են այդ քառօրյա պատերազմի հետեւանքով իրենց հիմնական բնակության վայրը լքած քաղաքացիներին եւ բնակարանով եւ առաջին անհրաժեշտության բոլոր պարագաներով ապահովելու պատրաստակամության մասին: Այդ ուղղությամբ շատ առարկայական աշխատանքներ արդեն իսկ տարվում են: Այն քաղաքացիները, որոնք գտնվում էին Ստեփանակերտում, հյուրանոցներում, այս ընթացքում արդեն վերադարձել են իրենց բնակավայրեր եւ կոնկրետ Արցախի հանրապետությունում առկա այլ բնակարաններ, որոնք սիրով տրամադրվում են այդ քաղաքացիներին: իրենց հիմնական խնդիրը կենսավայրի հարցն է՝ կենսագործությանեության խնդիրն ապահովելու ուղղությամբ, որ բավարար պայմաններ ունենալով՝ գնան եւ բնակվեն»:
Դիտարկմանը, որ կան բազմաթիվ թալիշցիներ, ովքեր ՀՀ-ում են տեղակայվել՝ Չարենցավանում, իրենց հետ կապված ի՞նչ է արվում՝ նախարարը պատասխանեց, որ իրենց էլ են վերաբերում առաջարկությունները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ