Վերջին օրերին Երեւանում տեղադրված հայազգի երկու ականավոր ռազմական եւ ռազմաքաղաքական գործիչների՝ ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանի եւ ԽՍՀՄ-ի երդվյալ թշնամի Գարեգին Նժդեհի արձանների տեղադրումը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց ու տարբեր ասոցիացիաներ առաջ բերեց։ «Երկու արձաններն էլ ոչ հաճելի ասոցիացիաներ են առաջացնում։ Մեկին նայելիս մարդիկ ավելի շատ Պետրոս առաջինին են հիշում, մյուսին նայելիս՝ գերեզմանների վրա տեղադրված գողական աշխարհի ներկայացուցչի։ Երկուսի մեջ էլ բացակայում է ոգին»,- ասաց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը։
Նա խորհուրդ տվեց շատ չքննադատել քանդակագործին, քանի որ ամեն մարդու մոտ չէ, որ ստացվում է այդ գործը՝ հիշելով հայտնի արտահայտությունը. «Մի՛ կրակեք դաշնակահարի վրա, նա նվագում է այնքան, որքան կարող է»։
– Պարոն Թոքմաջյան, ի՞նչ կասեք Գարեգին Նժդեհի արձանի մասին։ Այստեղ է՞լ նույն խնդրին ենք բախվում։ .
Կարդացեք նաև
– Սա էլ նույն պատմությունն է։ Նժդեհի արձանի մրցույթին ես մասնակցել եմ։ Ինքս չեմ սիրում, որ հերոսին հանգիստ վիճակում են պատկերում։ Դինամիկա պետք է լինի մեջը։ Ինչեւէ, հաղթեց մրցույթում նա, ով հաղթեց։ Սակայն տարբեր առիթներով ասվել է, որ արձանը ստատիկ չլինի, շունչ լինի ու դիկտատորի տպավորություն չթողնի։ Սակայն արդեն ստացված գործից մարդիկ ստանում են Պետրոս Առաջինի հետ ասոցիացիաներ։
Դե հիմա ինչ ասես, մարդն այդքան է կարողանում անել։ Պետք է ուղակի ընտրությունը ճիշտ լինի, թե ում ինչ են տալիս անելու։ Մոնումենտ դնելը բավականին բարդ գործ է։ Կարող է շատ տաղանդավոր քանդակագործ լինի փոքր ծավալների մեջ, բայց մոնումենտ չկարողանա անել։ Մոնումենտալ զգացողությունն այլ է։ Դե հիմա բերել, դրել են…
Երեւի հենց այդտեղ տեղադրվեց այն պատճառով, որ փողոցը կոչվում է Հանրապետության, իսկ մի փոքր ներքեւ Հանրապետական կուսակցության գրասենյակն է։ Ստացվում է, ինքն էլ որպես ՀՀԿ ներկայացուցիչ… Սա ուղղակի ենթադրություն է, որ մարդիկ անում են։
Զրուցեց Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում