Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանն ուսումնասիրել է մենաշնորհված ապրանքների՝ բանանի, շաքարավազի, բենզինի, ալյուրի շուկաները (Տեսանյութ)

Մայիս 26,2016 12:14

էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությունից հետո, ուսումնասիրություններ է կատարել եւ առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ու առանձին պահանջներ են ունեն: Դրանք են՝ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արեւածաղկի յուղի, հավի, մսի, նարնջի, բանանի, բենզինի եւ դիզվառելիքի ներկրումների ոլորտները:

Հիշեցնենք, որ վարչապետը հանձնարարվել էր ներկրումների ոլորտում մենաշնորհները վերացնելու նպատակով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական ու լիարժեք տեղեկատվություն ստանալ:

Ըստ Արծվիկ Մինասյանի, «Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե եւ Սննդի անվտանգության ծառայություն՝ համաձայնեցումների: Ավարտից հետո սպասում ենք, որ մինչեւ ոչ շատ ուշ, քան այս շաբաթվա ավարտը մենք կտեղադրենք նաեւ կայքում: Շարունակական բնույթ է սա կրելու, որպեսզի անցում կատարենք նաեւ սպառողական զամբյուղի մնացած ապրանքներին եւ Հայաստան ներմուծվող ավելի մեծածավալ քանակի ապրանքների լիարժեք տեղեկատվության ներկայացմանը»:

Արծվիկ Մինասյանը նաեւ նշեց, որ քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ ծրագրային ապահովություն իրականացնելու առումով, որպեսզի ցանկացած ապրանքի մասով ցանկացած երկրից ներմուծման դեպքում ներմուծողներն ու քաղաքացիները հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծառայությունից՝ հավաքելով տվյալները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031