Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախկին փոխնախարար. «Պետք է մտածենք միայն պաշտպանության մասին, այլ պլանավորենք նաեւ հարձակման տարբերակներ». «Ժողովուրդ»

Մայիս 26,2016 12:07

Հայկական կողմի կորցրած տարածքների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների եւ ապրիլյան քառօրյա պատերազմի դասերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ։

 – Պարոն Մելքոնյան, հրադադարի կնքումից ի վեր Հայաստանը պաշտպանվողական մարտավարություն է որդեգրել, ինչի արդյունքում ունեցանք ոչ միայն ապրիլի քառօրյա պատերազմը, այլեւ մինչ այդ եւ դրանից հետո էլ բազմաթիվ զոհեր։ Մինչեւ ե՞րբ պետք է մենք պաշտպանվենք։

– Մենք գտնվում ենք պատերազմի մեջ եւ միշտ գտնվել ենք, եւ դա անընդհատ սկսելու է, քանի մենք շրջափակված ենք թուրքերով։ Մենք պետք է միասնական կանգնենք ու միանգամից մեր խնդիրները լուծենք։ Պետք է իրենց ստիպենք, որ գնան խաղաղության, թե չէ մուրալով խաղաղություն չենք տեսնելու։ Հիմա ոչ թե պետք է մտածենք միայն պաշտպանության մասին, այլ պլանավորենք նաեւ հարձակման տարբերակներ։

– Վերջին շրջանում կրկին ակտիվացել են տարածքային զիջումների մասին խոսակցությունները։ Տեղյակ եք՝ ո՞ր տարածքների մասին է խոսքը, ո՞րն է մեր զիջումների շեմը։

– Ոչ ոք չի կարող ասել։ Նախագահն ասաց, որ 800 հեկտար հող ենք տվել։ Երկու ուղղությամբ եկել են առաջ, մնացած ուղղություններով ոչ մի խախտում սահմանին չկա։

– Ըստ Ձեզ՝ այսօր վարվող բանակցությունները կարո՞ղ են տեսանելի առաջիկայում որեւէ առարկայական արդյունք տալ։

– Այսքան ժամանակ մենք պետք է համոզված լինեինք, որ թուրքը մեզ խաբելու է։ Մենք մեր հույսը չպետք է դնենք այդ բանակցությունների վրա, որովհետեւ մենք խաբվելու ենք։ Մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, մեր տեխնիկան

թարմացնենք, արդի զենքերով զինվենք։ Պետք է ուժի դիրքերից խոսենք։ Երբեք խնդրողին ոչ ոք նվեր չի տվել, չի զիջել ոչ մի բան։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031