Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. Գնումներով հետաքրքրված յուրաքանչյուր անձի համար պետք է կնքված պայմանագրերը հասանելի լինեն

Մայիս 26,2016 12:02

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում ֆինանսների նախարարությանը հանձնարարեց բարելավել պետական գնումների համակարգի թափանցիկությունը:

Վարչապետն ասաց, որ գնումներով հետաքրքրվող յուրաքանչյուր անձի պետք է հնարավորություն ընձեռվի էլեկտրոնային գնումների կայքում տեսնել իրեն հետաքրքրող տեղեկատվությունը: Մասնավորապես, ըստ վարչապետի, էլեկտրոնային գնումների կայքում պետք է տեսնեն գնումների գործընթացի վերաբերյալ կնքված բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձնման, կատարողական ակտերը, հաշիվ-ապրանքագրերը եւ այլն:

«Ես ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ գնումների պաշտոնական կայքի հաշվետվությունների բաժնում ամսեկան կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն՝ նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ` վառելիքի, գրասենյակային կամ տնտեսական նյութեր եւ այլն: Նշված հաշվետվությունում ներկայացվում են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձեւավորված նվազագույն եւ առավելագույն գները, հաղթողների միջին գները, նաեւ կարելի է տեսնել պատվիրատուների՝ առանձին գնման ժամանակ ստացված նվազագույն եւ առավելագույն գները եւ հաղթողների առաջարկած գինը»,- ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս կտրվածքով բացահայտված տեղեկատվությունը լավ հիմք է՝ գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով:
«Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը՝ մշակել ծրագրային լուծում, որը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայք-էջում, փնտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձեւավորել հաշվետվություններ: Սա հետաքրքրում է հանրությանը, եւ ես ցանկանում եմ, որ կառավարությունն այդ միջոցառումներն իրականացնի և ապահովի ավելի թափանցիկ գնումների գործընթաց»,- ասաց նա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031