2016թ. մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային հարևան Վրաստանը տոնում է անկախության 25-ամյակը։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվական կայքը։
Վրաստանի անկախության կապակցությամբ տոնական միջոցառումներ տեղի կունենան այդ երկրի մայրաքաղաք Թբիլիսիում ու ևս 12 քաղաքներում։ Մայրաքաղաք Թբիլիսիում գլխավոր միջոցառումները կանցկացվեն Ռուսթավելիի անվան պողոտայում և Ազատության հրապարակում։ Այդ վայրերում երթևեկությունը դադարեցվել է, քաղաքացիները կարող են զբոսնել, երգել, պարել և փորձել իրենց ուժերը սպորտային տարբեր մրցույթներում։
Մեր հարևան երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ նախատեսվում են նաև պաշտոնական մի շարք արարողություններ։ Մասնավորապես տեղական ժամանակով առավոտյան 11-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիիկաշվիլին ծաղիկներ կդնի Վրաստանի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Մեկ ժամ անց՝ 12-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի կունենա Վրաստանի ԶՈւ նորակոչիկների երդմնակալության արարողությունը։
Կարդացեք նաև
Ամբողջ օրվա ընթացքում Թբիլիսիում նախատեսվում են մի շարք համերգներ, իսկ օրը կեզրափակվի ժամը 20-ին մեկնարկելիք գալա համերգով, որն իրենց ներկայությամբ կպատվեն Վրաստանի վարչապետը, խորհրդարանի ղեկավարը և արտասահմանցի մի շարք հյուրեր։