Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում թույլ տված ոստիկանության մայորը պատասխանատվության կենթարկվի

Մայիս 26,2016 11:36

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրավապահ մարմինների անօրինական գործողություններից տուժած Ռ. Գ.-ի խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. ապրիլի 12-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով որոշում կայացնելուն պարտավորեցնելու հարցով:

Հիշեցնենք՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քաղաքացու դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման առնչությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան որևէ որոշում չի կայացվել, փոխարենը՝ հանցագործության մասին հաղորդումը գրությամբ վերահասցեագրվել է ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություններ՝ ծառայողական քննություն կատարելու նպատակով: ՀՀ Գլխավոր դատախազությունից 2016 թ. ապրիլի 22-ի պատասխան գրությամբ փաստացի ուղղորդում են դատարան դիմել՝ նշելով, որ դիմումով պահանջվածը չի մտնում դատախազի լիազորությունների մեջ, մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազի լիազորությունների մեջ են մտնում նաև՝ հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, վերացնել հետաքննության մարմնի և քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց ավելի քան երկու ամիս անց՝ 2016 թ. մայիսի 17-ին, այնուամենայնիվ, ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից որոշում է կայացվել քաղաքացու հայտնած տեղեկությունների հիման վրա իրականացված ծառայողական քննության արդյունքներով պատասխանատվության ենթարկել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ՔՀ բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Նարեկ Խաչատրյանին՝ քաղաքացիների հետ անհարկի խոսակցություններ վարելու և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հատկանշական է, որ ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության գրությամբ չի հայտնվում, թե կոնկրետ ինչ պատասխանատվության է ենթարկվելու պաշտոնեական լիազորությունների չարաշահում թույլ տված ոստիկանը, ինչը, ի դեպ, քրեորեն հետապնդելի արարք է: Միաժամանակ հայտնում են, որ ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին՝ հետագայում նման խախտումները կանխելու, ինչպես նաև՝ Ռ. Գ.-ի կողմից հայտնած մյուս հանգամանքների ուղղությամբ պատշաճ քննություն իրականացնելու համար:

 

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031