Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն հոդված է հրապարակել հունական հեղինակավոր «Կատիմերինի» պարբերականում, որտեղ անդրադարձել ռուս-հունական և Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքը։
ՌԴ նախագահ Պուտինը բարեկամական է որակել ռուս-հունական հարաբերությունները, որոնք հենված են դարերի պատմության, մշակութային և քաղաքակրթական մի շարք ընդհանրությունների հիման վրա։
Պուտինը վստահություն է հայտնել, որ Հունաստանում լավ են հիշում, թե ինչ կարևոր դեր է ունեցել Ռուսաստանը՝ Հունաստանի անկախության գործում։ Գալով մեր օրերին՝ Պուտինը գրել է. «Այսօր Հունաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է Եվրոպայում»։
Հոդվածի հետագա հատվածներում ՌԴ նախագահը ցավով նշել է, որ ռուս-հունական հարաբերությունների զարգացման խորացմանը խանգարում է Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններում նկատվող անկումը։ Այնուամենայնիվ, Պուտինը կարծում է, որ անլուծելի խնդիրների չկան, և առկա խնդիրները վերացնելու համար Եվրամիությունը պարզապես պետք է հրաժարվի «խաղալ մեկ դարպասի վրա» քաղաքականությունից և հաշվի առնի ոչ միայն իր շահերը։
Կարդացեք նաև
Պուտինի կարծիքով՝ հիմա այն պահն է, երբ ՌԴ-ն ու ԵՄ-ն պետք է հստակեցնեն, թե ինչպես են տեսնում իրենց հարաբերությունները ապագայում և որ ճանապարհով են ցանկանում առաջ շարժվել։
Հոդվածի վերջում Պուտինը վստահություն է հայտնել, որ ռուս-հունական հարաբերությունները երկու կողմերի ընդհանուր ձեռքբերումն է։