Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին հոգեւորականը հողի նկատմամբ նման վերաբերմունք ունեցողներին անվանեց ավանակ պաշտոնյաներ. «Հրապարակ»

Մայիս 26,2016 11:23

Զինվորական բարձրագույն կրթությամբ նախկին հոգեւորական Մխիթար Սարիբեկյանը համոզված է, որ մեզ՝ հայ ժողովրդիս, խաբել են։ Խաբել են թե մեր իշխանությունները, թե միջազգային հանրությունը։

«Ի՞նչ ասել է 2004 թվականից զինադադարի պայմանագիր ստորագրել, եւ դրանից հետո ամեն օր կրակեն սահմանին։ Դա էլ կարծես հեչ, 2016-ին նորից կրակոցներ։ Եվ այդ իրավիճակում երկու չգիտեմ ինչեր ելնում-գնում են Ռուսաստան՝ պապայի մոտ, բայց կրակոցները նորից չեն դադարում։ Փողոցային կռիվներում, եթե մեծի խառնվելուց հետո կռվող կողմերից մեկը պայմանը խախտում է, մեծը խախտողի ականջները ձգում է։ Մեր դեպքում պայմանը խախտողը մնաց անպատիժ»։

Վիեննայի հանդիպումից հետո շփման գծում տիրող հարաբերական անդորր ասվածը Մխիթար Սարիբեկյանը չի ընդունում։ Ասաց, որ Էյնշտեյնն իր հարաբերականության տեսությունը հիմնել է թվերի հարաբերական կարգի մասին։ «Ուրիշ տեղ հարաբերականության տեսությունը չի աշխատում։ Եթե ամեն օր 100 հոգի չի մեռնում, մեռնում է մեկ հոգի, սրա հարաբերականը ո՚՞րն է»,- ասաց։

Անդրադառնալով հակառակորդին զիջած 800 հա «ամայի» տարածքին՝ Սարիբեկյանը հողի նկատմամբ նման վերաբերմունք ունեցողներին անվանեց ավանակ պաշտոնյաներ։ «Ասում են՝ ստրատեգիական նշանակություն չունեցող հող է։ Ինչի հողին, հայրենիքին նման բա՞ն են ասում։ Թե՝ իրենց համար հայրենիքը մի քանի հազար քառակուսի կմ է նշանակում։ Ինչ է, մեր պատմական Հայաստանն ամբողջությամբ ջերմո՞ց էր, որ լրիվ տարան մեզանից»։

Սարիբեկյանի կարծիքով՝ ղարաբաղցիներն այս ամոթալի պարտությունը կուլ տվողը չեն։ «Այսօր շուտ է, վաղը՝ ուշ։ Պետք է ընտրել ճիշտ պահը։ Հենց այդ պահը հասունանա, ձենը կլսեք»,- ասաց նախկին հոգեւորականը։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031