Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. ծնված Արմեն Առաքելյանը և հայտնել, որ հայրը` 1936 թ. ծնված Հայկարամ Առաքելյանը, մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը Իսակովի պողոտայի 4/2 շենքի իր բնակարանում հայտնաբերել է Հ. Առաքելյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի ձախ աչքին հայտնաբերվել է արյունազեղում, իսկ մարմնի տարբեր հատվածներում՝ քերծվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կարդացեք նաև
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ին, նշված հասցեում Հայկարամ Առաքելյանին մեծ քանակի «Կետոնալ» դեղորայք ներարկելու և ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է որդին` Արմեն Առաքելյանը:
Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ա. Առաքելյանը ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
Բա ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը…, այլ պարագաներում, տեղին, և շատ անգամ նաև անտեղի ծանուցում եք.
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս դեպքում, տարօրինակ կերպով այդ ծանուցումը չկար:
Պատահականությո՞ւն է, թե՞…
Հարգելի պրն Մախսուդյան: Այդ ծանուցումը ներառում են Հատուկ քննչական ծառայությունն ու ՀՀ քննչական կոմիտեն իրենց հաղորդագրություններում, բայց ոչ ոստիկանությունն իր ամփոփագրերում:
Շնորհակալ եմ պարզաբանող տեղեկատվության համար, սակայն անմեղության կանխավարկածը բխում է Սահմանադրությունից և պարտադիր է պետական բոլոր ատյանների համար, այդ թվում և դատարանների համար, քանի դեռ վճիռ չի հրապարակվել:
՛՛ՀՀ ոստիկանություն՛՛-ը հայտնում է.
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է,…
Եթե նույնիսկ մեր անշահախնդիր պրոֆեսիոնալներն 100 տոկոսով համոզված են իրենց ճշմարտացիության մեջ, ապա պարտավոր էին դա ներկայացնել որպես հիմնական վարկած և ոչ ավելի.
օրինակ՝
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում որպես հիմնական վարկած է առաջ քաշվել… և այլն:
Հ.Գ.
Եթե ինչ որ մեկը, ասենք՝ մի քիչ ՛՛քյալ՛՛ է, դա դեռ չի նշանակում, որ Սահմանադրությունը նրա վրա չի տարածվում: