Ինչպես տեղեկացրել էինք Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման դատապարտված Ուկրաինայի ԶՈւ զինծառայող Նադեժդա Սավչենկոն ազատ է արձակվել և վերադարձել Կիև։ Այս կապակցությամբ առաջին հայտարարություններն է արել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում է ուկրաինական 24tv.ua կայքը։
Նախագահ Պորոշենկոն Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել նախագահական ինքնաթիռով Կիև ժամանած Սավչենկոյին և մեկնաբանել տեղի ունեցածը. «Մենք Ուկրաինայի ենթակայությանը կվերադարձնենք Ղրիմն ու Դոնբասը, ինչպես վերադարձրինք Սավչենկոյին։ Նադեժդան հպարտության խորհրդանիշ է դարձել։ Նա ագրեսոր Ռուսաստանի պատանդն էր 700 օր»։
Շարունակելով թեման՝ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ավելացրել է, որ Նադեժդայի վերադարձը կարող էր տեղի ունենալ ավելի վաղ՝ մայիսի 18-ին, կամ 22-ին և ավելացրել, որ Սավչենկոյի ազատ արձակումը գործի միայն սկիզբն է։