Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթին ներկայացված հայտերը

Մայիս 26,2016 10:01

Մայիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և ՀԵՀ հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամները ՀԿ-ների ներկայացուցիչների ներկայությամբ քննարկել են դրամաշնորհային մրցույթին ստացված հայտերը։

Նշենք, որ մրցույթը հայտարարվել է երկու անվանակարգում՝ «Մերօրյա հերոսներ» և «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում»։ ՀԿ-ներից 21-ը դիմել են «Մերօրյա հերոսներ», իսկ 17-ը՝ «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգերում։

Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ ՊՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վանիկ Մինասյանը կարևորեց հասարակական կառույցների հետ համագործակցությունը։ Ըստ պարոն Մինասյանի՝ և՜ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհները, և՜ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, մերօրյա հերոսների մեծարմանը, երիտասարդության շրջանում հայրենասիրական ոգու ամրապնդմանը։ Հանձնաժողովի անդամը հատկապես շեշտեց, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացվել են ապրիլյան դեպքերին մարտնչած և անմահացած զինվորականների հիշատակի և մեծարման ծրագրեր։

Մրցութային հանձնաժողովի առաջիկա նիստում հայտնի կդառնան դրամաշնորհի արժանացած կազմակերպությունները։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031