Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն «Համախմբման» հետ խնդիր չունի

Մայիս 26,2016 09:28

«Որ որոշ կուսակցություններ տեւական ժամանակ է իրենց համար գերխնդիր են դարձրել, հատկապես մարզերում, աշխատել ԲՀԿ-ի ռեսուրսի վրա ու, բնականաբար, որեւէ արդյունքի չեն հասել, դա փաստ է։ Եվ քանի որ նման փորձերը խիստ հետեւողական էին, անգամ իրենց թույլ են տվել մոտենալ մեր որոշ պատգամավորների, որոնցից ամեն մեկը մի տարածքային կառույցի համակարգող է եւ առաջարկել համագործակցություն, դա եւս փաստ է, եւ այդ մասին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը քանիցս զգուշացրել է նշյալ կուսակցության առաջին դեմքերին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը`պատասխանելով հարցին`մամուլոււմ այսօր հրապարակում կար, որ տարաձայնություններ են ծագել ԲՀԿ-ի եւ «Համախմբում» կուսակցության միջեւ եւ որ որոշ կուսակցություններ, այդ թվում «Համախմբումը», փորձում են ԲՀԿ-ից մարդ տանել. կա՞ նման բան։

«Որ հին եւ նորաստեղծ մեկ-երկու կուսակցություն փորձում են մարզերում ապատեղեկատվություն տարածել, թե ԲՀԿ-ի եւ իրենց մեջ տարբերություն չկա, եւ իրենք մեզ հետ մի թիմ են ու վերջին նման դեպքը եղել է Վանաձորում, այդպիսով փորձելով մոլորեցնել նաեւ մեր էլեկտորատին, դա եւս փաստ է։ Բայց որ «Համախմբումը» այդ կուսակցությունների մեջ չկա, դա փաստ է, եւ չպետք է սեւ կատու փնտրել սեւ սենյակում, որտեղ այդ կենդանին պարզապես չկա»,- ասաց մեր զրուցակիցը:

Առայժմ անուններ հնչեցնելուց Վահե Էնֆիաջյանը ձեռնպահ մնաց. «Իհարկե, եթե  այս տգեղ գործընթացը շարունակվի, բնականաբար, մենք կխոսենք արդեն կոնկրետ անուններով եւ փաստերով»։ Մեր տեղեկություններով ԲՀԿ-ն նման խնդիր է ունեցել ՕԵԿ-ի հետ:

«Իսկ հիմա ես մեկ անգամ եւս դիմում եմ քաղաքական դաշտում իրենց տեղը համառորեն չգտնող քաղաքական ուժերին՝ եթե ԲՀԿ-ն, ըստ ձեզ ու ձեր պալատական վերլուծաբանների, այդքան թույլ է, ռեսուրս չունի եւ այլն, այդ ինչո՞ւ եք քափ ու քրտնիք մտած հետապնդում մեր տարածքային կառույցների անգամ ամենաշարքային անդամներին եւ փորձում կեղծ խոստումներով գրավել նրանց, թե՝ եկեք մեզ մոտ, անգամ խոստանում, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո այս կամ այն պաշտոնը կտաք, միայն թե գոնե մի շարքային անդամ պոկեք։ Մենք հավատում ենք, որ դուք բոլորդ անսահման հզոր եք ու հորդորում ենք՝ ձեր հզոր ապագան կառուցել ձեր աննախադեպ «հզոր» ռեսուրսների հաշվին։ Իսկ «Համախմբան» հետ մենք ունենք նորմալ եւ արժանապատիվ աշխատանքային հարաբերություններ՝ սա ի գիտություն հերթական ջուր պղտորողների»,- ասաց Էնֆիաջյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031