Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Իմ վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում եմ Արցախում» .7or

Մայիս 26,2016 09:09
samvel babayan

–Պարո՛ն Բաբայան, նախ բարի վերադարձ։

–Շնորհակալություն։

Որպեսզի կանխեմ որոշ հարցեր, ասեմ, որ իմ ընտանիքը մշտապես գտնվել է Հայաստանում, և ես անձնական խնդիրների հետ կապված եմ եղել դրսում։

–Ինչո՞վ է պայմանավորված Ձեր վերադարձը։ Արձագանքեցիք Ղարաբաղում սկսված ստորագրահավաքի՞ն։ Կարելի՞ է ասել, որ խաղաղ պայմաններում Դուք այդքան էլ պահանջված չէիք, սակայն պատերազմի ժամանակ բոլորը հիշեցին Ձեզ: Դա մի տեսակ վիրավորական չէ՞ Ձեզ համար:

–Ես երբեք մեր ժողովրդից չեմ վիրավորվում։ Միշտ անում եմ այն, ինչ պետք է անել՝ առանց շնորհակալության ակնկալիքի։

Պահանջված լինել–չլինելը, դրանք պայմանական խոսակցություններ են: Լինելով Ղարաբաղում, Հայաստանում, թե արտերկրում, ես իմ մտքի մեջ միշտ պահել եմ մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության խնդիրները։ Օպերատիվ տիրապետել ու տիրապետում եմ ռազմական իրավիճակին, առաջնագծում առկա խնդիրներին և անհրաժեշտ բոլոր այլ տեղեկատվությանը:

–Մի փոքր մանրամասնեք։

–Ես հետևում եմ մեր բանակի վիճակին, մեր ռազմաքաղաքական ղեկավարության քայլերին, ադրբեջանական բանակում տեղի ունեցող փոփոխություններին, ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերություններին և այլն: Բոլոր այդ խնդիրները միշտ իմ ուշադրության կենտրոնում են: Ավելին, այս տարիներին ապրելով արտերկրում` ես բազմաթիվ կապեր և հարաբերություններ եմ հաստատել Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցիկ շրջանակների հետ։

Իմ շփումների, ունեցածս տեղեկատվության և վերլուծության արդյունքում էր, որ 2013 թվականի ամռանը որոշեցի փակ նամակ գրել նախագահին՝ զգուշացնելով Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, ներկայացնելով իմ բոլոր մտահոգությունները, որ առաջացել էին իմ դիտարկումների արդյունքում և առաջարկելով լուծումներ, որոնք թույլ կտային մեզ խուսափել բախումներից, իսկ եթե դրանք լինեին, ապա չտայինք այսքան մարդկային կորուստներ ու կարողանայինք ռազմական հաջողություն գրանցել՝ մարտը տեղափոխելով հակառակորդի տարածք:

–Դուք նշեցիք նամակի մասին: Կուզենայինք հասկանալ, թե ինչքանո՞վ է փոխված ռազմական բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա պահին:

–2013–ի դրությամբ փակ նամակում ես ամբողջովին ներկայացրել էի իրադրությունը, ասել էի, թե ինչ պետք է անել: Իսկ այսօրվա դրությամբ չէի ուզենա ավելորդ ծավալվել այս խնդրի շուրջ, սակայն կասեմ մեկ բան. իրավիճակը բավականին մտահոգիչ է:

–Պարո՛ն Բաբայան, Հայաստանում թիվ մեկ թեմաներից է այն, թե ինչո՞ւ է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք մատակարարում մեր թշնամի Ադրբեջանին, իսկ Հայաստանին` ոչ:

–Այս հարցում կա սխալ ընկալում։ Թե ինչու է այդպես ստացվել, չեմ ուզում գնահատել։ Ամենայն հավանականությամբ մեր հանրությունը լավ տեղեկացված չէ, քանզի ռուսները երբևիցե չեն հրաժարվել Հայաստանին զենք մատակարարել։ Ավելին, հայկական կողմը հնարավորություն է ունեցել որպես ՀԱՊԿ անդամ զենքը ձեռք բերել շատ ավելի լավ պայմաններով, քան՝ Ադրբեջանը:

Ես իմաստ չեմ տեսնում դրսի ուժերից բողոքելու մեջ։ 90–ականներին Ռուսաստանից մենք էլ ենք զենք բերել, Ադրբեջանն էլ։ Բայց հաղթել ենք մենք, իսկ Ադրբեջանը սկսել է բողոքել, թե իբր հայերը ռուսների աջակցությամբ են հաղթել։ Պարտվողը, որպես կանոն, միշտ էլ մեղավորներ է փնտրում իրենից դուրս։ Դրսին մեղադրելն իմ ոճը չի և խորհուրդ կտայի մեր ժողովրդին ապավինել սեփական ուժերին։ Եթե դրսին ես մեղադրում անհաջողության համար, ապա ստացվում է, որ հաջողությունդ էլ ես կապում դրսի հետ, իսկ դա վտանգավոր մտածողություն է։

–Ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանը չի բերել անհրաժեշտ զենքերը:

–Կարծում եմ, որ այդ հարցի հասցեատերը պետք է ես չլինեմ: Իսկ եթե ուզում եք իմանալ իմ գնահատականը, ապա ասեմ։ 2011 թվականին Ղարաբաղի հարցով Կազանում հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բոլորովին տարբեր հետևություններ արեցին:

Հոդվածն ամբողջւթյամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Կյանքը դա պայքար է՝ պայքար է ոչ միայն գոյատևման, այլ մարդկության մեջ հստակ տեղ և դիրք զբաղեցնելու նաև մարդ կոչվելու համար:
    Պայքարե՛ք, պայքարե՛ք անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե այդ պայքարը լի է պարտություններով,եթե նույնիսկ մեր հերոսներին ստորաբար բանտերում փակեն, երբեք մի՛ հանձնվեք և շարունակե՛ք պայքարել:
    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031