Երբ կոռուպցիայի թեմայով խոսում եմ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նա, փոքր-ինչ նեղվելով, հարցնում է. «Կարո՞ղ է, դու կարծում ես, որ ես կաշառք եմ վերցնում»: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ մակարդակի չինովնիկները կաշառք չեն վերցնում։ Նրանց մի մասը, ճիշտ է, հավաքում են ստորադասների հավաքած կաշառքները։ Օրինակ՝ մաքսակետերի աշխատակիցները կաշառք են վերցնում բոլոր «անտեր» մարդկանցից։ Առանց «վերեւ» փոխանցելու նրանք չեն կարողանա դա անել։ Հետեւաբար պետք է այնպես փոխել մաքսային օրենքները, որ հնարավոր չլինի դրանք երկակի մեկնաբանել։ Մյուս կողմից՝ ապրանք բերող քաղաքացիներին եւ ընկերություններին պետք է կրթել, որ նրանք անգիր իմանան իրենց իրավունքները:
Բայց ասել, որ «նալոգ հավաքելը» կոռուպցիայի գլխավոր աղբյուրն է, իհարկե, խիստ չափազանցություն կլիներ: Այսօրվա դրությամբ «կոռուպցիոն ռիսկերը» կենտրոնացած են երկու տեղերում` պաշտոնյաների եւ «նրանց հետ փոխկապակցված անձանց» բիզնեսների համար արտոնյալ պայմաններ ստեղծելը եւ զանազան միջազգային ծրագրերը, այդ թվում` վարկային: Եթե պաշտոնյան (կամ օլիգարխը, որը նույն «նշանակված» պաշտոնյան է) եւ «անտեր մարդը» չունեն արտադրելու, արտահանելու եւ ներկրելու նույն հնարավորությունները, դա արդեն կոռուպցիա է: Եվ շատ հետաքրքիր է, որ բարձրաստիճան պաշտոնյաները դա չեն էլ գիտակցում` նրանց թվում է, որ նրանք պարզապես «բիզնեսներ ունեն», եւ Աստված իրենց կամ իրենց բարեկամներին գործարարի այնպիսի տաղանդ է տվել, որ այդ բիզնեսը բարգավաճում է: Երբ կառավարությունը կամ Ազգային ժողովը որոշում են ընդունում ի նպաստ այդ բիզնեսների, դա նույնպես կոռուպցիա է:
Նույնչափ կոռուպցիոն են խոշոր միջազգային ծրագրերը, որտեղից նախ` Հայաստանում նստած միջազգային չինովնիկներն «ատկատ» ունեն, երկրորդ` այստեղ հնարավորություն կա փող դուրս գրելու եւ ուտելու, երրորդ` փող ուտելու անսպառ աղբյուր են այդ միջազգային ծրագրերի շրջանակներում բացված զանազան ԾԻԳ-երում եւ ՊՈԱԿ-ներում բացված իրական եւ անիրական հաստիքները` ֆանտաստիկ աշխատավարձերով: Ինչու ԾԻԳ-ի աշխատակցի աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի, քան նախարարինը՝ այնքան էլ պարզ չէ: Եթե ուզում եք, որ լավ մասնագետը եւ պարկեշտ մարդը նախարար աշխատի, հենց նրան պետք է բարձր աշխատավարձ տաք: Պաշտոնապես բարձր աշխատավարձ, ոչ թե «ծրար», որը նրան կոռուպցիոներներից կախման մեջ է գցում:
Կոռուպցիայի հողը թափանցիկության պակասն է: Ենթադրենք, օլիգարխին պարտադրում են մեկ միլիոն դոլար տալ բանակին: Եթե նա անում է դա թաքուն, ապա իր «հայրենասիրության» դիմաց նա ինչ-որ բան կպահանջի: Եվ հետո պարզ չէ՝ այդ միլիոնը գնում է գեներալների «ջիպերի՞», թե՞ զենքի վրա:
…Դուրս գրված «Գազ-31»-երը «կրճատելը» կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապ չունի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
== Հետեւաբար պետք է այնպես փոխել մաքսային օրենքները, որ հնարավոր չլինի դրանք երկակի մեկնաբանել։==
Չհասկացա, ուզում եք ՀՀԿ-ի ու նրանց՝ տվյալ պահի պապայի հացին վայիս ըլնե՞ք: Էդ մարդիկ, եթե ԱԺ են գնում, ապա միայն նրա համար, որ երկարաշունչ ու խուճուճ ձևակերպումների տակ սողանցքեր թաքցնեն, իսկ զանազան հակակոռուպցիոն, հակամենաշնորհային, հակամրցակցային ծրագրերն ու հանձնաժողովները միայն մարդկանց ձեռ անելու համար են նախատեսված:
Պետք է ասեմ, որ համաձայն եմ հոդվածի գրեթե բոլոր դրվագների հետ, սակայն մի տեսակ սա էլ է
՛՛հակակոռուպցիոն, հակամենաշնորհային, հակամրցակցային ծրագրի՛՛ տպավորություն թողնում:
Ժամանակը չէ՞ արդյոք, նոր խոսք ասելու…
Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում:
Աջով տուր,որ ձախով վերցնես:
Անողը պրծավ, ասողը չպրծավ:
Առյուծին պատիվ էին տալիս, էշ դուրս եկավ:
Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան: