Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են թաղում ադրբեջանցի կապիտանին. Հոր թաղմանը երեխան ոտանավոր է ասում, թե «դուշմանն ուզում է մեր հողը մտնել» (Տեսանյութ)

Մայիս 26,2016 08:19

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ու թուրքագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը օրերս հրավիրած ասուլիսում պատմում էին, թե ինչ տարօրինակ են կազմակերպում Ադրբեջանում զինվորների հուղարկավորությունները:

Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ կարծես սպորտային միջոցառում լինի, ոչ թե թաղում զինվորականի: Ֆեյսբուքում բավականին ակտիվ քննարկումներ եղան այս առնչությամբ, ոմանք թերահավատորեն մոտեցան, որ թաղումը թաղում է, ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ են հակառակորդի թաղումները այդպես ներկայացնում:

Տարոն Հովհաննիսյան

Տարոն Հովհաննիսյան

Տարոն Հովհաննիսյանն Aravot.am-ին է տրամադրել մի տեսանյութ, որտեղ ապրիլի 2-ի մարտերում վիրավորված ադրբեջանցի կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուի (Savalanov Nəcməddin Akif oğlu) հուղարկավորությունն է: Նա մայիսի 8-ին Բաքվի գլխավոր հոսպիտալում էր մահացել: 

https://www.youtube.com/watch?v=rKTefH9NX-w

Այս հուղարկավորության ժամանակ ՊՆ-ի հատուկ մասնագետ՝ Աբդուլլահ Ղուրբանին այսպես ասած վարում է ողջ «միջոցառումը» եւ բարձրախոսը մեկ տալիս թաղմանը մասնակցող, լացող հարազատներին, մեկ ծափողջույններով մեդալ տալիս՝ այն հանդիսավոր փակցնելով զոհվածի մանկահասակ երեխայի կրծքին ու այդ ամենը՝ իր հոր դագաղի մոտ (լուսանկարում):

Ամենատարօրինակն այդ հուղարկավորության ժամանակ ոչ այնքան այն էր, որ ադրբեջանցիները անչափահաս, փոքր երեխաներին բերել են իրենց հոր թաղմանը եւ այդ ողջ ողբերգությանը մասնակից են դարձնում, այլ այն, որ Ղուրբանին միկրոֆոնը տալիս է զոհվածի փոքր աղջկան, որ վերջինս հայրենասիրական ոտանավոր ասի՝ հոր դագաղի մոտ:

Երեխան էլ արցունքն աչքերին, Ադրբեջանի դրոշն ուսերին գցած սկսում է արտասանել, թե ՝ հայրենիքը վտանգի մեջ է, մեզ կանչում է, դուշմանն ուզում է մեր հողը մտնել, ով որ ցանկանա՝ արժանի հակահարված կստանա…

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Տեքստ գրելուց առաջ տեսանյութը նայել եք?????

    ՀԱՆԴԻՍԱՎԱՐԸ ոչ թե բարձրախոսն է սրան-նրան տալիս, այլ՝ միկրոֆոնը: Դրանք տարբեր բաներ են:

  2. Karen says:

    Ներողություն, բայց արժե արդյոք նյութի մեջ այսքան մեծ զետեղել և, ընդհանրապես, զետեղել թուրքագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի նկարը: Մանավանդ, հեղինակն էլ այլ է: Եթե այդքան մեծ նկարի ներքևում անուն-ազգանունն էլ չգրեիք, ինքնաբերաբար, այլ բան է հասկացվում: Խնդրեմ, ուշադիր եղեք:

  3. Karen says:

    OK! Այդ դեպքում Կարեն Վրթանեսյանի նկարն էլ երևի տեղադրեք, իրեն առնչվող հատվածն էլ Ձեր նշածին մեծությամբ չի զիջում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031