Ռումինիայում մայիսի 27-ին մեկնարկող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Հայաստանի կանանց ազգային հավաքականի բոլոր անդամները (Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա եւ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյան), բացի առաջատար Էլինա Դանիելյանից: Aravot.am-ը արդեն տեղեկացրել է, որ Էլինան պատրաստվում է մայր դառնալ:
Եվրոպայի կանանց անհատական առաջնության գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ