«Կոռուպցիոն մի քանի բացահայտումներ տեղի ունեցան՝ սկսած «օֆշորի գործից» մինչեւ բանակում առկա բացասական երեւույթները: Այդ մասին էին վկայում ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները: Իշխանությունն էլ հասկացավ, որ լուրջ բացթողումներ է թույլ տվել: Կոռուպցիոն երեւույթների բացահայտմանը զուգընթաց կարեւոր է պատասխանատվության հարցը: Միայն կոռուպցիան բացահայտելով, մարդուն պաշտոնանկ անելով՝ հարց չի լուծվում:
Փորձը ցույց է տալիս, որ երբ որեւէ պաշտոնյա իր թերացման համար հեռացվում է պաշտոնից, նա պատասխանատվության չի ենթարկվում: Ընդհակառակը` անցնում է մի որոշ ժամանակ` այդ մարդը կրկին հայտնվում է, նշանակվում է մեկ այլ պատասխանատու պաշտոնի: Այսինքն՝ գործ ունենք կոռուպցիայի դեմ իմիտացիոն պայքարի հետ, որի հաստատումն են կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ներգրավված անձինք, ովքեր իրենք հենց խրված են կոռուպցիայի մեջ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը:
Թեմայի մանրամասները
«Առավոտ» օրաթերթ
25.05.2016