Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր նախահայրերը երբեւէ չեն եղել հեթանոս

Մայիս 26,2016 13:30

Հայտնի է, որ Բաբելոնում, լեզուների խառնակման ժամանակ, ովքեր միմյանց նման խոսեցին, իրենց տոհմերով միասին էլ հեռացան տարբեր ուղղություններով։ Սակայն երբ միայն Հայկն իր տոհմով վերադարձավ Արարատի բնակավայր, ուր Նոյն էր մնացել, որը որ հուշում է, թե նրա ու իր տոհմի լեզուն Աստված չէր խառնակել, այլ Նոյի նույն լեզուն էր մնացել, որ ադամյան լեզուն է, այդ պատճառով էլ վերադարձավ իր տոհմի նման խոսողների մոտ, Նոյի մոտ, որն աշտարակաշինությանը չէր մասնակցում եւ չէր հեռացել Արարատի շրջակայքից։ Իսկ այդ ժամանակ Նոյը դեռ կենդանի էր, որովհետեւ Բաբելոնյան աշտարակաշինությունը հաշվվում է 114-200 թվականներին` ջրհեղեղից հետո, իսկ Նոյը, ըստ Ծննդոց Գրքի, ջրհեղեղից հետո ապրեց եւս 350 տարի։ Եվ երբ Աստված չարիք գործողների ամենքի լեզուն էլ խառնակեց, բայց Հայկինը՝ ոչ, ապա կարելի է եզրահանգել, թե Հայկը իր տոհմով չար չէր եւ իր տոհմով համաձայն չէր բաբելոնյան ապստամբների եւ գոռոզացածների հետ։ Հայկը մերձ էր Արարիչ Աստծուն, ինչպես Նոյ նահապետը եւ իր հայր Թորգոմը, այդ պատճառով էլ Հայկին չէր կարող հաճո լինել Արարչի դեմ Բել-Նեբրովթի ապստամբությունը։ Իսկ որ Հայկի հայր Թորգոմը մոտ էր ու սիրելի Արարիչ Աստծուն, այդ Սուրբ Գրքից գիտենք։ Եզեկիել մարգ., 38:6–7-ում կարդում ենք. «Գոմերը եւ Թորգոմա տունը՝ հյուսիսի կողմերից, ու բոլոր նրանք, որ նրա շուրջն են, բազմաթիվ ազգերի էլ՝ քեզ հետ։ Պատրաստվի՛ր, պատրաստ եղեք դու եւ քեզ մոտ հավաքված ամբողջ բազմությունը։ Որովհետեւ դու Ինձ համար առաջապահ ես լինելու»։

mer-naxninery8-2

Մանավանդ որ «Դու ինձ համար առաջապահ ես լինելու» Աստծո խոսքի համաձայն, մեր Հայկ Նահապետը, Թորգոմի ամենասիրելի որդին լինելով, ճշմարիտ որ` «Աստծո առաջապահը» եղավ` վերջ տալով ինքնակոչ ու բռնատեր Բելին, որ ի բնե ծառա լինելու էր կոչված, բայց ակնհայտությամբ ինքնակոչ ու սուտ թագավոր էր։ Արդյո՞ք այս ամենին լրացնող գրավոր այլ աղբյուր կա Հայկ Նահապետի` բուն Արարչին դավանելու մասին։
Ըստ 1981 թվականի Երեւանի պետական համալսարանի հրատարակչության աղբյուրագիտական գրքի` «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա (Հնագույն ժամանակներից մինչեւ 9-րդ դարի կեսերը)», այս հատորում սկզբնաղբյուրներ են օտար պատմիչների, տարեգիրների կողմից վկայություններ եւ հիշատակումներ հայ ժողովրդի մասին: Ժողովածուի մեջ վրացական էջեր կան «Քարթլիս Ցխովրեբա» մատյանից` Հայկ Նահապետի եւ նրա յոթ եղբայրների մասին։

Խորենացին չի հիշատակում, թե Բաբելոնում լեզուների խառնակումից հետո Թորգոմն իր տոհմով եկավ Արարատի գողահովիտը, այլ ասում է. «Հայկն իր տոհմով եկավ»։ Ըստ վրացական մայր մատյանի` Բաբելոնից աստվածաշնչյան Թորգոմն է իր տոհմով գալիս Արարատի գոգահովիտ, բնականաբար` Հայկն էլ նրա հետ. «Թարգամոսը (տեղեկացնում է մատյանը) քաջ մարդ էր ու ապրեց 600 տարի։ Նրա որդիներից 8 մարդ հայտնի դարձան, առաջինը կոչվում էր Հայոս` Հայկ… Թարգամոսը բաժանեց իր երկիրն այս ութ հսկաների միջեւ եւ լավագույն կեսը տվեց Հայոսին (Հայկին), իսկ մյուս յոթին տվեց իրենց բաժինը՝ ըստ նրանց արժանիքների… Հայոսը բնակություն հաստատեց իր հոր՝ Թարգամոսի բնակավայրում»։ Ահա թե ինչու է Հայաստանը Աստվածաշնչում անվանվում նաեւ «Թորգոմի տուն»։

«Բաբելոնի դեմ կանչեցեք Արարատյան թագավորությանն ու Ասքանազյան գնդին»,- մեր ազգի մասին Աստծո կոչն է գրում Երեմիա մարգարեն արդեն այլ Բաբելոն ու բաբելոնների նկատի ունենալով էլ։ Առաջին Բաբելոնի Բելին hաղթած Հայկի զորավոր ազգին է Աստված կոչ անում մյուս բոլոր բաբելոնների դեմ, եւ բնականաբար, նաեւ «Մեծ Բաբելոնի», որը հիշատակվում է Հովհաննեսի հայտնության գրքում։ Այսինքն թե` մեր ազգը արարչավանդ պատվեր ու զորավոր ժառանգավորություն ունի Տիրոջ կամքը ապստամբ բաբելոնների դեմ գեղեցիկ հաղթանակներով իրագործելու, ժառանգավորություն, որ ունենք մեր աստվածազարմ նախնի հսկաներից, լուսավոր եւ երկարակյաց մեծերից։ Եվ որ մինչ Տիրոջ երկրորղ գալուստը այդ հաղթության ոգին արժանահավատորեն ի հայտ է լինելու մեր ազգի մեջ, այդ տեսնում ենք Սուրբ Սահակ Պարթեւի հայտնի տեսիլքի ավարտում (Սուրբ Սահակ Պարթեւը տեսիլք տեսավ մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը Հայաստանում տիրող հոգեւոր եւ պատմական իրադարձությունների մասին, որ հայերը գեղեցիկ հաղթանակ են տանելու «անօրենության մարգոլ», դերաքրիստոս–Նեռի դեմ (Սահակ Պարթեւի տեսիլքը. Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն»)։ «Յոթ hսկա եղբայրները,– պատմում է վրացական մատյանը,– ենթակա էին Հայկին (Հայոսին), ով նրանց կառավարիչն ու տերն էր։ Եվ այս բոլոր ութ հսկաները միասին ծառայում էին Նեբրովթ (Բել) հսկային, ով ողջ աշխարհի առաջին թագավորն էր»։ Եվ երբ Նեբրովթ`Բել անօրեն թագավորը հարկ պահանջեց Հայկից ու նրա եղբայրներից, Հայկը, կանչելով իր յոթ եղբայրներին, նրանց այս խոսքերն ասաց. «Բարձրյալն Աստված շնորհել է մեզ զորություն եւ բազմություն մեր տոհմին, արդ օգնությամբ Արարչի, չլինենք (այլեւս) ոչ ոքի ծառա եւ ոչ ոքի չծառայենք, բացի Արարիչ Աստծուց»։

«Եվ երբ Նեբրովթ-Բելը իր ոգջ զորությամբ եկավ Հայկի ու նրա եղբայրների վրա, այնժամ,– վկայում է վրաց մատյանը,– հաղթեցին թարգամոսյանները եւ կոտորեցին Նեբրովթի վաթսուն հսկաներին ու նրանց զորքերին։ Ապա թարգամոսյան յոթ հսկաները, որ ողջ մնացին, իրենց հաղթանակի համար փառաբանում էին Աստծուն»։ Վրաց մատյանում մանրամասնորեն նկարագրվում է նաեւ, թե ինչպես է Հայկը Բելին նետահարելով սպանում, ապա. «…Եվ բռնատիրությունից ձերբազատվեցին թարգամոսյան տոհմերը։ Այնժամ Հայոսը իրեն արքա հռչակեց իր եղբայրների եւ մերձակա սահմանակից տոհմերի (ցեղերի) վրա, իսկ յոթ հսկաները՝ յուրաքանչյուրը գնաց իր երկիրը եւ հպատակ էին Հայոսին (Հայկին)»։ «Ութ եղբայրների մասին» վկայաբանությունը իր նուրբ գագաթնակետ անցումներով, լեզվով, շնչով առավել աստվածաշնչյան եւ սուրբ բխում ունի եւ Խորենացու Մատյանին իր վեհությամբ լրացնելով, պատմում է աստվածապաշտությամբ անհաղթ բազուկ ունեցող, փառավոր ու երկարակյաց մեր նախնիների մասին։

Ինչպես տեսնում ենք, մեր երկարակյաց նախահայրերը ոչ միայն հեթանոսներ չէին կարող լինել, այլ այնքան պատվական էին Արարիչ Աստծո առաջ, որ ծառայել են Նրան որպես առաջապահներ, չարահաղթներ կամ բաբելոնահաղթներ` այդ շնորհների համար հիշատակվելով Աստվածաշնչում։ Իսկ հեթանոսությունը մեր ազգի մեջ եւ ողջ աշխարհում առաջացավ միայն աստվածճանաչումից հեռանալու, Սուրբ Հոգուց օտարանալու, բանականությունից վայրենանալու կամ վայրենությանը տեղ տալու պատճառով։ Սակայն մեր նախնի լուսավոր հայրերի Աստվածապաշտությունը 2000 եւ ավելի տարիներ ի վեր նորոգվում է Աստծո Որդի Քրիստոսով, Նրա խաչելության արյան աներեր հաղթանակով, որ «Հաշտեցնում է հայրերին ու որդիներին», մեզ եւ մեր նախահայրերին` միասնաբար կանգնեցնելով նույն ու Միակ Արարիչ Աստծո առաջ։ Որ մենք մեր երկարակյաց նահապետների նման ճանաչենք մեզ զորակցող ու պահպանող, կենսատու Աստծուն Խաղաղության ամենահաղթ թագավոր Քրիստոսով, որ օրհնյալ է հավիտյանս, ամեն։
Ըստ Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
25.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ես լրիվ ուրիշ կարծիք եմ Առավոտի մասին: Էս ինչ հեքիաթներ եք գրում, ու ի՞նչ նպատակով: Էս հեքիաթից դուրս էլ, մի հատ բացատրեք խնդրում եմ, թե հեթանոս ասելով ի՞նչ եք հասկանում: Ու դա բացատրելուց հետո ասեք, թե ո՞ր ժողովրդի ստեղծածն է Գառնու տաճարը ու ի՞նչ «ծրագրի» շրջանակներում է դա կառուցվել:
    Հա, մեկ էլ, մեր նախահայր ասելով, ո՞ւմ ի նկատի ունեք: Իմոնք ու ձերոնք հաստատ նույնը չեն:

  2. Վարդան says:

    դուք Առավոտ չեք, դուք քահանա.ամ եք մաքսիմում….էս ի՞նչ խայտառակություններ եք հրապարակում….խմբագրության առաքելությունը որնա՞….ինչքան հնարավոր է շատ մարդու տանել դեպի խորը միջնադար….
    ի՞նչ ջրհեղեղ, ի՞նչ նոյ, ի՞նչ լեզուների խառնում….էս գրելուց առաջ էլի ծխել եք, խունկ….
    վերջը էն պինգվիններն ու կենգուրուները, ոնց եկան տարբեր մայրցամաքներից հասան մերձավոր արևելք….ինչա էն ժամանակ չկայի՞ն էդ մայրցամաքները,

  3. Մուրադ Իսկաջյան says:

    Հայկ Նահապետի մասին, գիտական փաստարկներով, այս նույն կարծիքն է հայտնել նաև պրոֆեսոր Ռաֆայել Պապայանը, որը ինձ համար լիովին ընդունելի է։
    Սակայն ասել, որ հայերը երբեք հեթանոսական շրջան չեն ունեցել. սխալ է։ Վերնագիրը ճիշտ չի ընտրված։

  4. Տեր Վրթանես says:

    Աստվածաշնչում և Մովսես Խորենացու <> գրքում հայ ժողովրդի սերնդաբանության մասին հստակ գրված է: Այդ երկու գրքերից ավելի արժանահավատ և ճշմարտապատում գրքերի ինձ համար չկան:

    • Ալինա Սալնազարյան says:

      Տեր վրթանես, նախ Խորենացուն մի խառնեք էս ամենի հետ,Խորենացին փրկեց մեր նախնյաց պատմությունը ու մեզ փոխանցեց, որի համար քրիստոնյա հոգևոր դասը նրա ոսկորները հանեց գերեզմանից ու ցրիվ տվեց: Իսկ ինչ վերաբերվում է ձեր աստվածաշնչին, լավ կլինի նրանից առաջ գոյություն ունեցած հոգևոր գրականությունն էլ կարդաք ու տեսնեք, թէ ինչքան լավ արտագրված ու ինչքան ճշմարտություններ աղավաղած գիրք է ձեր այսպես ասած աստվածաշունչը, եթե իհարկե ունակ եք ինքնուրույն մտածելու:

  5. Սոֆիա says:

    Ինչպիսի խայտառակ վերլուծություն, գոնէ ամաչեք ձեր լրագրողի կոչումից նման սուտ մեկնաբանությունների համար մենք օտարներին կեղծարարներ ենք համարում, բացատրություն տալու կարիք չկա քանի որ սա տգիտության գագաթնակետն էր: Գնացեք աշխհարի պատմություննել ուսումնասիրեք ոչ թէ քրիստոնյա կործարար կրոնը փառաբանեք:

  6. Վարազ Սյունի says:

    Շուտով կասեն՝ «ՎԱՀԱԳՆ ու ԱՆԱՀԻՏ Աստվածներ «չկային» էլ»:

    «Աստվածաշունչը» իրավական կամ գիտական գիրք չէ՛: Այն Քրիստոսի մահից 100 տարի ՀԵՏՈ, ու մի խումբ հրեաների հողմից գրված գիրք է, որի պատմական ճշմարտությունը ապացուցել հնարավոր ՉԷ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031