Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված խուլերի շախմատի աշխարհի առաջնության շրջանակներում անցկացված Ասիա-Եվրոպա թիմային մրցամարտին Եվրոպայի թիմից չեն մասնակցել մի շարք ուժեղագույն խաղացողներ: Նրանք գերադասել են այդ օրը նախատեսված էքսկուրսիայի ծրագրով մեկնել Գառնի եւ Գեղարդ: Մրցամարտում 15-5 խոշոր հաշվով հաղթել է Ասիայի հավաքականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ