Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերմերը՝ «անհամ ու չափից ավելի գեղեցիկ» թուրքական լոլիկի հայկական շուկա մտնելու մասին

Մայիս 25,2016 22:22

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2015ի թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս, պարզաբանել էր, որ ամբողջ տարվա ընթացքում Հայաստան ներկրվել է 150 տոննա լոլիկ: Նախարարը չէր բացառել, որ դրանց մեջ կարող էր լինել թուրքական արտադրության, թեեւ նշել էր, որ վերջին երկու ամիսներին լոլիկ ընդհանրապես չի ներկրվել:

Aravot.amշիրակցի ֆերմեր Գեւորգ Աբրահամյանից հետաքրքվեց՝ մի՞թե հնարավոր չէ 150 տոննա լոլիկը արտադրել Հայաստանում, որպեսզի ոչ մի այլ երկրից, հատկապես Թուրքիայից չներկրվի ու մեծ աղմուկ կբարձրանա մեր հասարակության մոտ: Ի պատասխան մեր հարցի, ֆերմերն ասաց. «Լրիվ հնարավոր է, եթե փոքր ու միջին ձեռներեցներին մի քիչ արտոնություններ տրվեն: Նրանք ջերմոցներում են աճեցնում, հո այդ սեզոնին դաշտի լոլիկ չկա, բայց գազը դրել, հասցրել են չգիտեմ ինչ գնի, արդյունքում մեր շուկայից օգտվում են մյուս երկրների արտադրողները: Իրանի կամ Թուրքիայի լոլիկ արտադրողը գազն ավելի էժան է ձեռք բերում, իրենց կլիման ավելի բարենպաստ է ձմռանն, ավելի քիչ էներգիա են ծախսում ջերմոցներում, ավելի խնայողական ռեժիմով են աշխատում:

Մեզ մոտ ջերմոցային տնտեսությունները զարգացած չեն, մարդիկ երեսի զոռով հազիվ վարկ են վերցնում, որ փոքր ջերմոցային տնտեսություններ ստեղծեն: Ջերմոցային տնտեսություններ ունեն ավելի շատ վերեւի խավի մարդիկ՝ վարչապետ,փոխնախարարներ, հասարակ, շարքային մարդկանցից ո՞ր մեկը հնարավորություն ունի օրինակի համար միլիոն կամ միլիոն ու կես դոլար ներդնել, ես կոնկրետ թիվը չգիտեմ, ջերմոցային տնտեսություն հիմնի:

Հայաստանի բնակլիմայական պայմաններն էլ հաշվի առնենք, որ բարենպաստ չեն, ենթադրենք Հայաստանում վաճառքի գինը կազմում է 1000 դրամ, 800 դրամ արտադրողի վրա է նստել, 1000 դրամով պետք է վաճառի, Իրանի կամ Թուրքիայի արտադրողի վրա նստել է մեր գումարով 200-300 դրամ արտադրությունը, մինչեւ Հայաստան հասնի 500 դրամ թող մաքսազերծելով նստի, եղավ, որ ընդհանուր հաշվով էժան ապրանք է մտնում, որը խփում է տեղական շուկային: Դրա համար տեղական արտադրողին հարկ, տուրք, վառելիք մի քիչ պետք են զեղչվեն: Մարդիկ ջերմոցներում մեծամասամբ ծաղկի մշակմամբ են զբաղվում, մեծամասամբ օդանավակայանի մոտ Էջմիածնի գյուղերից մեկում գրեթե բոլոր բնակիչները ջերմոցներ ունեն, բայց ծաղիկ են մշակում: Բազմիցս առիթ եմ ունեցել հետները զրուցելու, ասել են՝ ձմռան որ օրը ցուրտ եղավ, յուրաքանչյուր վարդը 100 դրամով թանկացնում են, որպեսզի կարողանան տակից դուրս գալ, որովհետեւ հնարավոր է օրական 1000 խորանարդ գազ վառեն: Ինքնաարժեքն էլ բարձրացնում են, չեն կարողանում ապրանքը սպառել, Թուրքիայի ու Իրանի կամ այլ երկրների արտադրանքն անմիջապես լրացնում է բացը:

Պիտի կայունանա ջերմոցային տնտեսություն ունեցողների վիճակը, որպեսզի հետո չդժգոհենք, թե թուրքական անհամ, բայց չափից ավելի գեղեցիկ լոլիկը գրավեց մեր շուկան: Չներկրողը Ռուսաստանի պես կլինի, որ արգելի թուրքական ապրանքը, իր ժողովուրդն էլ նացիստի նման ատում են թուրքական ապրանքը: Ես վերջերս եղա Մոսկվայում ու աչքովս տեսա, ոչ թե ասենք ինչ-որ մեկը գաղտնի մի գիշերվա մեջ տեղական արտադրողի հաշվին 1000 տոննայի կարգի սառնարանով լոլիկը բարձած բերի Հայաստան, նախարարն էլ ընդհանրապես չիմանա, որ այդքան լոլիկ է մտել: Իհարկե, ասեմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ես էլ չեմ հանդիպել թուրքական լոլիկ մեր շուկայում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031