«Դատավորը շարժվում է ոչ թե օրենքով, այլ հեռախոսային իրավունքով, մեկը զանգում է, մեկը շահագրգռում է, մեկը վերեւից հանձնարարություն է տալիս, մեկը պարտադրում»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Նա, որպես օրինակ բերեց մի քանի գործ, որոնք տարիներով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էին. «Օրինակ՝ Աշոտ Ալեքսանյանի գործը 2009- ից դատարանում էր, մի հոգի հիսուն մեքենա տնօրինել ու վերավաճառել էր, դատարանը հաստատեց այդ հանգամանքը, բայց տուժողները չկարողացան իրենց մեքենաները վերցնել, ինչու, որովհետեւ գործում է հեռախոսային իրավունքը, եւ այդ իրավունքի հետեւանքով մարդկանց ձեռքից դատարանն անօրինական մեքենաները խլում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ