Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Մանդատ» հասարակական կազմակերպությունը ներկայացրել էր մայիսի 16-19-ը քառօրյայի մոնիթորինգը: Այդ մոնիթորինգի մասին ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:
«Մի բան պետք է հաշվի առնենք, որ անցած քառօրյան ոչ մի բանով չէր տարբերվում. միշտ էլ հարցերը շատ են, կուտակվում են, չենք հասցնում քննարկել, շատ ժամանակ նոր հարցեր են գալիս: Ընդհանրապես, եթե նայենք այսօրվա դրությամբ քանակական թվերի իմաստով ընդհանուր տարեկան գաղափարի մեջ դառնում է, որ միջին ցուցանիշ ունենք արդյունավետության, բայց շատ ժամանակ էլ, եթե համեմատենք նույն Բոսնիա եւ Հերցոգովինայի հետ, որ երկու տարի առաջ ընդամենը 1 օրենք էր ընդունել ամբողջ տարվա ընթացքում, կարող ենք ասել շատ արդյունավետ աշխատանք ենք ունեցել»,- ասաց պատգամավորը:
Թեւան Պողոսյանը նշեց, որ եթե կան հարցեր, որոնք պահանջում են քննարկումներ, ուրեմն՝ քննարկումները պետք է տեղի ունենան. «Երբ որ քննարկումը տեղի չի ունենում հանձնաժողովում եւ հանձնաժողովից գալիս դահլիճ, ստիպված դահլիճում մարդիկ իրենց մտքերն են արտահայտում, ելույթներ են ունենում, հարցեր են տալիս: Եվ բնականաբար, ինչքան հանրության համար սուր հարցեր են, այնքան երկար է տեւում քննարկումը, դա բերում է արդյունավետության խնդրին, որ կարող է ամբողջ քառօրյայում 1 կամ 2 կամ 3 հարց քննարկվի: Կդժվարանամ ասել՝ անցած քառօրյան ավելի յուրահատուկ էր, քան նախորդ քառօրյան, եւ սա է մեր իրականությունը: Եվ այս ամեն ինչը հաշվի առնելով ապագայում, երբ որ կմշակվի նոր օրենք-կանոնակարգը մենք պետք է նաեւ հասկանանք այս հարցերը, որ մենք ունենք եւ փորձենք նոր մեխանիզմներ առաջարկել, որ կարողանանք ավելի արդյունավետ, ավելի օպտիմալ աշխատել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև